News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Այսօր կառավարության նիստը Նիկոլ Փաշինյանը սկսեց, շարունակությունը թողեց Տիգրան Ավինյանին, ինքը, ասաց, պետք է նախապատրաստվի խորհրդարանում կայանալիք վարչապետի ընտրությանը։

Պատգամավորները Ազգային Ժողով էին եկել վարչապետ չընտրելու․ սա երկրոդ արտահերթն էր նույն օրակարգով։

Նիկոլ Փաշինյանը, գնահատելով պահի պատմականությունը, խոսեց այն մասին, ինչ չէր հասցրել նախորդ արտահերթին՝ տնտեսությունից։ Նա մի քանի գործոն թվարկեց, որոնցով ձևավորվում են մեր տնտեսական թվերը, բայց որոնք կամ հավաստի չեն, ինչպես կեղծ կոնյակն ու ստվերային այգին, կամ ընդունելի չեն, օրինակ՝ ընդերք քանդելն ու խաղադրույքները, որոնք ամռանն աճեցրել էին տնտեսությունը 11 տոկոսով։ Այս ամենը Փաշինյանը նշեց՝ ցույց տալու, որ տնտեսության մեջ որևէ անառողջ բան տեղի չի ունենում։

Խորհրդարանը 0 կողմ, 0 դեմ, 13 ձեռնպահ ձայներով մերժեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ 

Այս չընտրությամբ 6-րդ գումարման խորհրդարանը իրավունքի ուժով արձակվեց՝ հիշարժան դառնալով ոչ միայն այս ակտով, այլև 1 ու կես տարվա կարճ կյանքով։ Հաջորդ խորհրդարանի արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։

Բոլթոնի հայտարարություններին Փաշինյանը այսօր երկու անգամ անդրադարձավ՝ չընտրվելուց առաջ ու հետո, իսկ մինչ այդ ինքն ու կառավարությունը լռել էին, ըստ նրա, մի տրիվիալ պատճառով․ հարց տվող չէր եղել։ Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց՝ այդ հանդիպմանը նույնիսկ նվազագույն նյուանս չի եղել, որ հայ ժողովրդին կարող է անհանգստանցել, եղածը խոշոր դիվանագիտական նվաճում էր, որի նյուանսները խոստացավ բացահայտել հետագայում։

Խորհրդարանում ևս մեկ արտահերթ նիստ էր համաներման հարցով, առաջին ընթերցումը երեկ էր, այսօր 75 կողմ ձայնով ամենաընդարձակ համեներումը ուժի մեջ մտավ՝ ներելով նաև Սասնա ծռերին։ Սա Էդվար Շարմազանովը համարեց ական պետականության հիմքում։

«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը  նույն գործով իրեն առաջադրված մեղադրանքն համարում է ապօրինի եւ շինծու։ «Ազատության» հետ զրույցում նա ասել է՝ նախաքննական մարմինը տեղյակ է իր գտնվելու վայրի մասին, գիտի, որ առողջական խնդիրների պատճառով է բացակայում Հայաստանից, բայց դա հաշվի չառնելով՝ հետախուզում է հայտարարել։

Հատուկ քննչական ծառայության պետը հաստատել է՝ Վահագն Հարությունյանի տեղը իրենց հայտնի է, Սասուն Խաչատրյանը նաև պնդել է, որ բանակի ներգրավվածությունը «մարտի 1»-ի դեպքերին առավել քան հիմնավոր է: 

Հատուկ քննչական են կանչվել նախկիններից երկու ուշագրավ անուն՝ Գագիկ Բեգլարյան և Մհեր Սեդրակյան։ Նախկին նախարարն ու պատգամավորը կասկածյալ կամ մեղադրյալ չեն՝ ասել է ՀՔԾ պետը չի․ նրանք որպես վկա հարցաքննվել են բանկային թղթեր կեղծելու, կես միլիոն դոլար հափշտակելու գործով։

Հայկ Կոնջորյանը լքել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և միացել Փաշինյանի թիմին։ «Դա ցավ է մեզ համար»,- ասել է Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ բացասաբար են վերաբերվում, բայց շարժվում են առաջ։  Հեռացած Կոնջորյանը կլինի նոր թիմի նախընտրական ցուցակում։ Դրա բովանդակության մասին խոսել է Ալեն Սիմոնյանը՝ բացառելով Հանրապետականի՝ ձայն բերող, տանիք փնտրող գործարարների ներկայությունը։

Գեյ ֆորումի լուրերը մտահոգել են Գարեգին Բ կաթողիկոսին․ նա Facebook-ի իր էջում մերժել ու դատապարտել է հասարակության մեջ հրահրումներ առաջացնելու ԼԳԲՏ համայնքի քայլերը, համասեռամոլության հանրայնացումն ու գովազդումը, որոնք, ասել է, գայթակղություն են մեր աճող սերնդի համար եւ սպառնալիք՝ մեր ազգի հարատեւությանը:

Դոլարը, եվրոն ու բրիտանական ֆունտը թանկացել են․ դոլարի փոխարժեքը կազմել է 486.55 դրամ՝ աճելով 0.31 դրամով, եվրոն 553.6 դրամ է, երեկվա համեմատ 2.45-ով ավելի, բրիտանական ֆունտը 627.8 դրամ է, աճել է 8,67-ով, ռուսական ռուբլին 7.42 դրամ է՝ 0.02 աննշան աճով։

Հայաստանի մեծ մասում վաղը  սպասվում են թույլ տեղումներ, Երեւանում՝ առանց տեղումների եղանակ: Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կնվազի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5 +7, վաղը ցերեկը՝ +12 +14:

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ