News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ողբերգական վթար Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին․ զինվորական «Կամազը» դուրս է եկել ճանապարհից և գլորվել ձորը: Վթարից մահացել է 4 ժամկետային զինծառայող, շարքայինններ՝ Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը, Հրանտ Արայի Գասպարյանը, Էդգար Արմենի Հունանյանը, Դավիթ Բենիամինի Մելքոնյան։ Բոլորը 20 տարեկան էին, երկուսը Երևանից, մյուսները՝ Հրազդանից և Թալինից։ Բեռնատարում եղել է 21 զինծառայող, որից 19-ը թափքում։ Կան նաև վիրավորներ․ 8-ը տեղափոխվել են Գորիսի հիվանդանոց և Սիսիանի զինվորական հոսպիտալ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ոստիկանությունը ուսումնասիրել է եվրոպական փորձը և հասկացել, որ վթարների աճը զսպելու ավելի արդյունավետ միջոց, քան բալային համակարգն է, չկա։ Վարչապետի պաշտոնակատարին ներկայացվել է նոր օրինագիծը։ Ամեն վարորդ կունենա 9 բալ, և եթե մեկ տարում զրոյացնի դրանք, կկորցնի վարորդական իրավունքը: Այն կարող է վերականգնել՝ տեսական քննություն հանձնել։  Նոր օրինագծով կվերանայվեն նաև տուգանքները, որոշ արաքներ կքրեականացվեն։

Հանրապետականը պետք է ոչ թե «խռովի» ժողովրդից ու «ձեռքերը լվանա», այլ այնպայման մասնակցի արտահերթին։ Այսպիսի վստահությամբ գրառում է արել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ Ըստ նրա՝ ընդդիմություն լինելը պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալների համար գործով եւ ոչ թե խոսքով, և երկար տարիներ իշխանություն եղած կուսակցությունը իրավունք չունի հավաքելու կուտակած փորձը, գիտելիքը, արհեստավարժ թիմը և հեռանալու հանրային կյանքից։

Ոչ այս էմոցիայով, բայց Արա Բաբլոյանը ևս համարում է, որ ՀՀԿ-ն ունի լուրջ մարդկային և  մասնագիտական պոտենցիալ և պետք է մասնակցի ընտրություններին։ Ինքը՝ Բաբլոյանը, ցուցակում չի լինի․ նա մտադիր է թողնել քաղաքականությունը և վերադառնալ հարազատ գործին։

Էդմոն Մարուքյանը, ընդհակառակը, կարծում է Հանրապետականին նոր խորհրդարանում չեն տեսնի, քանի որ մարդիկ անգամ ամենասուրբ ռեյտինգային թեկնածուի խաթր ձեռքը չեն վերցնի ՀՀԿ-ի քվեաթերթիկը։

Մարուքյանին Շարմազանովը կզարմացնի Ալավերդիից ստացած ձայներով, և ընդհանրապես հանրապետականը, ըստ նրա, լուրջ ներուժ ունի լինելու երկրոդ ուժը խորհրդարանում․ դրա համար են պայքարելու, որովհետև երկու ռեալ բևեռ կա, մեկը իրենք են, մյուսը՝ Փաշինյանի թիմը և նրանց ծափահարողները։

Նիկոլի թիկունքից իրեն ու Աշոտյանին քննադատողներին ասել է ինքը միայն աստծուն և իր ծնողներն է պարտական, որ հայտնվել է խորհրդրանում, իսկ նրանք կկորչեն, եթե իրենց շվաք անող Փաշինյանին հանկարծ գրիպի մի վիրուս հանդիպի։

Շարամզանովը նաև թվարկել է, թե ինչ լավ գործեր են արել, երբ իշխանության էին, և ըստ այդմ՝ ինչու են երկրոդ բևեռի և ուժի հավակնություն հայտնում։

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկի դեմ ցուցմունք տված Դավիթ Սիմոնյանը, նույն ինքը «Կենտրոնի Կյաժը», վախենում է իր անվտանգության համար։ Նա դատարան էր եկել ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների ուղեկցությամբ։ NEWS.am–ի հետ զրույցում «Կյաժը» ասել է, որ անվտանգության խնդիր ունի և վերջին շրջանում մշտապես շրջում է ոստիկանների ուղեկցությամբ։

ԱՄՆ-ում տեղի են ունեցել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ, արդեն հայտնի է, որ հանրապետականները պահպանել են Սենատում վերահսկողությունը, դեմոկրատները մեծամասնություն են կազմել Ներկայացուցիչների պալատում: Այս ընտրություններն աչքի են ընկել պատկառելի բյուջեով․ թեկնածուներն ընդհանուր ծախսել են մոտ 5 մլրդ դոլար՝ 2018-ի ընտրապայքայրը դարձնելով ամենաթանկարժեքը Ամերիկայի պատմության մեջ։ Ռեկորդ են սահմանել կանայք․ կոնգրես է անցել 107 կին, Ներկայացուցիչների պալատ՝ 92։ Արդյունքներից գոհ են նաև հայկական համայնքում։ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի սատարած 180 թեկնածուներից 165-ը հաղթել են իրենց ընտրատարածքներում:

Դոլարի փոխարժեքը երկար վերելքից հետո անկում է գրանցել՝ կազմելով 487 դրամ։ Եվրոյի փոխարժեքի աճը կանգի չի առնում, 560 դրամ է՝ մոտ 4-ով ավելի, բրիտանական ֆունտի փոխարժեքը 641 դրամ է, ռուսական ռուբլու փոխարժեքը գրեթե անփոփոխ է՝ 7 ու 39 դրամ:

Հայաստանի տարածքում նոյեմբերի 7-ի ցերեկը և 8-ին սպասվում է ամպամածություն, հնարավոր են թույլ տեղումներ եւ մառախուղ: Երեւանում նույն ժամերին սպասվում է ամպամածություն, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաեւ թույլ անձրեւ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +10+12:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ