News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում տուրիզմի եւ մշակույթի նախարարության բյուջեի քննարկումների ժամանակ ելույթով է հանդես եկել։

Ինչպես տեղեկանում ենք «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պաշտոնական էջից, Կարո Փայլանը պատմել է, որ դպրոցական ժամանակ երբ էքսկուրսիա էի մասնակցել «Դոլմաբահչեի» պալատում,  էքսկուրսավարը նշել էր, թե պալատը կառուցել է իտալացի ճարտարապետ։ «Այնուհետ ես դպրոցում տեղեկացա, որ «Դոլմաբահչեի» պալատը հայ հայտնի ճարտարապետ Կարապետ Պալյանն է կառուցել։ Ստամբուլի շատ վայրերում Պալյանների կառուցած գեղեցիկ շենքեր կան։ Ինչո՞ւ եք հրաժարվում նշել, ո դրանք հայ է կառուցել»,–նշել է Կարո Փայլանը։

Նշենք, որ 19–րդ դարի երկրորդ եկսերին Կարապետ Պալյանի կողմից կառուցված «Դոլմաբահչեի» պալատը հանդիսանում է Եվրոպայի գեղեցիկ պալատներից մեկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ