News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի կենտրոնական բանկի կողմից նոր թողարկված թղթադրամներից 5000–նոցի վրա հայտնի հայ գրող Վիլիամ Սարոյանի նկարի հայտնվելուն անդրադարձել է թուրքական ընդդիմադիր Sozu պարբերականը։

Sozcu–ն գրել է. «Հայկական 5000 դրամանոցի թուղթը եւ ձեւավորումը փոխվել է։ Իսկ դրամի վրա հայտնվել է Բիթլիսից ԱՄՆ գաղթած հայ գրող Վիլիամ սարոյանի նկարը։ Սարոյանի հետ մեկտեղ դրամների վրա են գտնվում շախմատիստ Տիգրան Պետրոսյանի, Կոմիտասի, Այվազովսկու նկարները»։ Թուրքական պարբերականը նաեւ ներկայացրել է Սարոյանի նվաճումները գրականության ոլորտում։

Նշենք, որ Վիլիամ Սարոյանը ոչ թե ծնվել է Բիթլիսում, այլ նրա հայրն է ծնվել Բիթլիսում։ Սարոյանը ծնվել է արդեն ԱՄՆ–ում։ 1960–ականներին Սարոյանը կարողացել է մեկնել Բիթլիս, տեսնել ավերված հայրական տունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ