News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փարիզում կայացած ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում քննարկվել է Հայաստանում կայացած ԱԺ ընտրությունների հարցը, դիտորդական առաքելության ղեկավարը, ինչպես նաեւ Հայաստանի հարցով զեկուցողները ներկայացրել են իրենց կարճ դիտարկումները, որոնք ավելի ուշ շրջանում կդառնան Հայաստանին վերաբերող մոնիտորինգային պարտավորությունների կատարման զեկույցի մաս: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով, Հանձնաժողովի նիստում Հայաստանի պատվիրակությունից ելույթ են ունեցել ինքն ու Էդմոն Մարուքյանը. «Էդմոն Մարուքյանը ներկայացրել է իշխանության տեսակետը, ես՝ ընդդիմության տեսակետը: Էդմոն Մարուքյանը առաջարկել է Հայաստանի նկատմամբ գործող մոնիթորինգը փոխարինել հետմոնիթորինգային երկխոսությամբ, բայց Հանձնաժողովը բացասական է արձագանքել՝ համարելով, որ հատկապես հիմա անհրաժեշտ է, որ Հայաստանի նկատմամբ լինի հատուկ ուշադրություն: Հանձնաժողովում բացասաբար են վերաբերվել այդ առաջարկին»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Նա նաեւ հավելեց, որ հանձնաժողովում նշվել է, որ ԱԺ ընտրություններում իշխանության ստացած վստահության բարձր քվեն չպետք է դառնա քաղաքական հաշվեհարդարի առարկա:

Ինչ վերաբերում է իր ելույթին, Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Ես ներկայացրել եմ իմ տեսակետը ինչպես ընտրությունների օրվա, այնպես էլ նախընտրական մթնոլորտի, այդ փուլում տեղի ունեցած իրադարձությունների մասին»:

Հասունացել է ԵԽԽՎ-ում ՀՀ-ի գործող մոնիթորինգը փոխարինել հետմոնիթորինգային երկխոսությամբ. Մարուքյանը՝ ԵԽԽՎ-ում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ