News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Կառավարությունն ընտրություններից հետո առաջին նիստն արեց։ Վարչապետի պաշտոնակատարը ձևակերպեց գործդիրի կարևորագույն խնդիրները, ասաց, առաջիկա 5 տարում պետք է ի վիճակի լինենք Զինված ուժերի զարգացման նպատակի համար ներդնել շուրջ 2 ու կես մլրդ  դոլար։

Հաջորդած քննարկումներում ԾԻԳ-երի մասին հիշատակումը բարկացրեց Փաշինյանին․ ԾԻԳ-իզմը կառավարման համակարգում պետք է հաղթահարվի։

Խաղաղ չէր նաեւ կառավարության շենքի դիմաց․ ավտոներմուծողներն ու մեքենայի բիզնեսով զբաղվողները դժգոհում էին, որ նվիրատվություն ձեւակերպված մեքենայի համար 20 տոկոս հարկվում են։ Դժգոհների խումբը կանգնեցրեց շենք մտնող ՊԵԿ նախագահին։

Հաջորդ դրվագում նույն տոնով զրույց էր արդեն Տրանսպորտի նախարարի պաշտոնակատարի հետ։ Խնդիրը թողած՝ քննարկվեցին ռեպլիկներն ու ժեստերը։

Դատարանները շարունակում են քննել նախկին պաշտոնյաների գործերը, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետը ևս երկու ամիս կմնա բանտում․ դատարանը մերժեց գրավի միջնորդությունը։ Առաջին կալանքից հետո Վաչագան Ղազարյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել, գրավը 1 մլրդ դրամ էր, բայց Ղազարյանի ազատությունը կարճ տևեց, նրան կրկին կալանավորեցին։

Բանտարկություն չի սպառնում հետախուզվող Վահագն Հարությունյանին։ Վերաքննիչ դատարանը բեկանեց նրան կալանավորելու առաջին ատյանի որոշումը։ Հարությունյանը Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավարն է, մեղադրվում է ապացույցներ կեղծելու համար։

Դատարանը երկրոդ օրն է՝ քննում է Արմեն Գեւորգյանի կալանավորման հարցը։ Նրան նոր մեղադրանքներ են առաջադրվել՝ խոշոր կաշառք, փողերի լվացում, սահմանադրական կարգի տապալման օժանդակում․ դրանք նախկին փոխվարչապետը չի ընդունում։ Գեւորգյանիի փաստաբանները ներկայացրել են գրավի միջնորդություն։ Գրավ, թե կալանք՝  դատարանը կվճռի վաղը։

Համացանցում երեկվանից ակտիվորեն քննարկում են Արցախ հասած հեղափոխության եւ ՊԲ հրամանատարի պաշտոնանկության մասին լուրերը։ Լևոն Մնացականյանն այսօր պարզաբանել է՝ պաշտոնից ազատվելու դիմում չի գրել, իսկ թե ինչ է սպասվում, ասել է՝ ոչնչից տեղյակ չէ։

Այս լուրերի ֆոնին հանդիպել են Հայաստանի եւ Արցախի ղեկավարները։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ Փաշինյանն ու Սահակյանը երկու հանրապետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր:

Դոլարը, եվրոն, բրիտանական ֆունտը շարունակում են թանկանալ, դոլարի փոխարժեքը 485 դրամ է, եվրոյինը՝ 551, ֆունտը 614 դրամ է․ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.32 դրամ։

Հայաստանում դեկտեմբերի 14-ի երեկոյան ժամերին սպասվում են տեղումներ եւ մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով: Երեւանում հնարավոր է թույլ թաց ձյուն։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է -1-3, վաղը ցերեկը՝  +2+4 աստիճան ջերմություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ