News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայ–վրացական սահմանին՝ Նինոծմինդա–Բավրա անցակետում երեկ բողոքի ակցիա անցկացնող ջավախքցի երիտասարդներն այսօր հանդիպել են ՀՀ ոստիկանապետ  Վալերի Օսիպյանի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում  ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից Անդրանիկ Կարլսյանը։

«Հանդիպել ենք պարոն Օսիպյանի հետ, քանի որ մեր հարցն ավելի շատ ոստիկանության տիրույթում է գտնվում։ Պարոն Օսիպյանը լսել է մեր բողոքը, ասել է,  որ իրենք հետամուտ կլինի հարցի լուծմանը եւ աել են, որ երկուշաբթի մեզ պատասխան կտան։ Մենք կսպասենք մինչեւ երկուշաբթի, եթե պատասխան չլինի, մենք այդ ժամանակ կառավարությանը կդիմենք։ Առայժմ մենք կառավարությունում ոչ մեկի հետ չենք հանդիպի»,–ասաց նա։

Անդրանիկ Կարլսյանը նշեց, որ իրենք առայժմ դադարեցնում են բողոքի ակցիաները եւ սպասում են Ոստիկանության պատասխանին։ Դրանից հետո եթե պատասխանն իրենց չբավարարի իրենք կդիմեն Կառավարություն եւ կվերսկսեն բողոքի ակցիաները։

Հիշեցնենք, որ երեկ հայ–վրացական սահմանին՝ Նինոծմինդա–Բավրա անցակետում ջավախքցի հայ երիտասարդները բողոքի ակցիա են անցկացրել։ Նրանք պնդում են՝ դժվար կացության մեջ են հայտնվում Ռուսաստանից տուն վերադառնալիս։ Մինչեւ 27 տարեկան այն երիտասարդները, որոնք երկքաղաքացի են եւ ունեն հայկական անձնագիր, Ռուսաստանից վերադառնալիս Հայաստան մուտք գործելիս փաստի առաջ են կանգնում՝ կամ պետք է զորակոչվեն հայկական բանակ, կամ 5 տարի ժամկետով ազատազրկվեն։

Ջավախքցի երիտասարդները փակել են հայ–վրացական սահմանը

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ