Ստեփանավան քաղաքի բնակարաններից մեկում դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած հրդեհի հետեւանքով տուժած  26-ամյա Դավիթ Հակոբյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է ստացիոնար բաժանմունք, վիճակը կայուն է, միջին ծանրության։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի այրվածքաբանական բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը։

«Այժմ պատրաստվում ենք պլաստիկ  վիրահատության, երիտասարդի կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց բաժանմունքի վարիչը։

Նշենք, որ  26-ամյա Դավիթ Հակոբյանը շուրջ 40 տոկոս այրվածքներ էր ստացել։

Հիշեցնենք որ այսօր՝ դեկտեմբերի 11–ի լուսադեմին հրդեհ է բռնկվել է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի թիվ 3 շենքի բնակարաններից մեկում: Փրկարարները բնակարանից դուրս են բերել 36-ամյա Վահանուշ Հակոբյանի եւ 59-ամյա Անուշ Բալասանյանի ծխախեղդ եղած դիերը, իսկ 26-ամյա Դավիթ Հակոբյանին ին եւ 12-ամյա Գրիգոր Գրիգորյանին տեղափոխել Ստեփանավան քաղաքի ԲԿ, որտեղ Գրիգորյանը մահացել է: