Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:20-ի սահմաններում Զովունի բնակավայրի 23-րդ փողոցում բախվել են «Kia» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Եղվարդի հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով էլ «Kia» բախվել է բետոնե էլեկտրասյանը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։