Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծավ գյուղի բնակիչներին առաջարկել է մի փոքր սպասել։ Հոկտեմբերի 8-ի ճեպազրույցի ընթացքում Փաշինյանից հետաքրքրվել են գյուղի ջրի իրավիճակով։ Հիշեցնենք, որ ջրում սնդիկ էր հայտնաբերվել․ այժմ ընթանում է քննություն, անցկացվում են փորձաքննություններ։ Այդ ընթացքում բնակիչները չգիտեն՝ կարելի՞ է օգտագործել ջուրը, թե՞ ոչ։

Վարչապետը հավաստիացրել է, որ ջրի նմուշներն ուղարկվել են արտասահմանյան մի քանի լաբորատորիաներ։ «Այս պատմության մեջ ինչ-որ բան այն չէ», - նկատել է Փաշինյանը։ Այնուամենայնիվ, նա կարծում է, որ «մեծ ռիսկեր չկան», բայց լիարժեք վստահության համար կոչ է արել սպասել փորձաքննությունների արդյունքներին։