Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սիփանիկ գյուղի վարչական տարածքում գտնվող ձկնաբուծարանը զբաղվում է ապօրինի գործունեությամբ։
ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները հոկտեմբերի 5-ին մեկնել են Սիփանիկ, որտեղ առկա մի քանի ջրավազանում բուծում և իրացնում էին իշխան տեսակի ձուկ։
«Ձկնաբուծությամբ զբաղվող 32-ամյա տղամարդը հայտնեց, որ ջրավազաններին ջուր մատակարարելու համար օգտվում են մոտակա գետակից, սակայն գործունեության օրինականությունը հաստատող որևէ փաստաթուղթ չներկայացրեց։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պատճառված վնասը մասամբ վերականգնվել է։ Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։





























