News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Մանվել Գրիգորյանի փաստաբանները նրա խափանամնա միջոցը գրավով փոխելու նոր միջնորդություն կներկայացնեն առաջին ատյանի դատարան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։

«Մենք իրավունք ունենք ժամանակ առ ժամանակ խափանման միջոցը գրավով փոխելու միջնորդություն ներկայացնել եւ նման միջնորդություն ենք ներկայացնելու»,-ասաց նա՝ նշելով, որ այս անգամ գրավի չափը նախորդ անգամից քիչ է լինելու եւ այն դատարանը կորոշի։

Նշենք, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ յուրացման մեջ մեղադրվող  Մանվել Գրիգորյանը բուժզննում անցնելուց հետո այժմ գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում, ստացիոնար բուժում է ստանում, նրա վիճակը գնահատվում է կայուն, միջին ծանրության։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ–ում փետրվարի 7-ին բժշկական կոնսիլիում է անցկացվել, ինչի արդյունքում որոշում է կայացվել այսօր՝ փետրվարի 8-ին, Մանվել Գրիգորյանին տեղափոխել «Նաիրի» բժշակական կենտրոն՝ հետազոտության:

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 22-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության բողոքն ու որոշում կայացրել կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։

ԱԺ նախկին պատգամավորը կալանավորվել է 2018թ. հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերին Խոտանանի եկեղեցու մոտ բեռնատարները չեն կարողանում շարունակել ընթացը. Խցանում է առաջացել
Հուլիսի 26-ին, ժամը 14:11-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության…
Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին. ՆԳՆ
Տեսանյութում պատկերված մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը հայտնաբերվել է…
Փրկարարները Սևանա լճից քաղաքացիներին մոտեցրել են ափ
Հուլիսի 26-ին, ժամը 16։16-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության…
«Դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում». ԿԳՄՍՆ-ն՝ մանկապարտեզում երեխայի ծեծի տեսանյութի մասին
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնասիրման նպատակով համապատասխան...
Մանկապարտեզում երեխային ծեծելու տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ում ուսումնասիրություն է սկսվել
Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են...
Փոքր Վեդիի մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային. ՆԳՆ-ն տեսանյութն ուսումնասիրում է
Ոստիկանությունից հայտնել են, որ նշված դեպքով հաղորդում չի ստացվել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ