News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, չի ընդունում իրեն առաջադրված առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելը կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու վերաբերյալ մեղադրանքը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Սեդրակ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Նա նշեց, որ քրեական գործի հարուցումից հետո նախաքննական մարմինը փորձել է հարցաքննել իր պաշտպանյալին, սակայն վերջինս օգտվելով իր դատավարական իրավունքից՝ հրաժարվել է ցուցմունք տալ։

«Բոլորի համար պարզ է, որ մենք այդ կառույցին չենք վստահում բոլոր այն գործերով, որոնք վերաբերվում են պարոն Քոչարյանին կամ նրա ընտանիքին, այդ կառույցը նրանց նկատմամբ հետապնդումների գործիք է դարձել»,–ասաց նա։

Պաշտպանի կարծիքով՝ իրավապահները սխալ են մեկնաբանում ստացված եկամուտներն օրինականացնելու հանցակազմի իմաստը.

«Ցանկացած դեպքում, երբ հայտնաբերում են ենթադրյալ  հարկային իրավախախտում, հետո երբ տեսնում են, որ չվճարված հարկերի գումարով անձը որևէ բան է ձեռք բերել, համարում են, որ գործ ունեն փողերի  լվացման հետ, դա  շատ սխալ պատկերացում է այս հանցակազմի վերաբերյալ»,–ասաց նա՝ նշելով, որ Վճռաբեկ դատարանն ունի որոշում, որին հակասում է փողերի լվացման մասով Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը։

Նա նշեց, որ պաշտպանական կողմը չի ընդունում նաև առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելը կազմակերպելու մեղադրանքը։

Նշենք, որ Սեդրակ Քոչարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։

Ալումյանի խոսքով՝ Սեդրակ Քոչարյանի նկատմամբ անգամ այս  խափանման միջոցն ընտրելու անհրաժեշտություն չկար, քանի որ ըստ նրա՝ որևէ վտանգ չկա, որ Քոչարյանը կարող է ոչ պատշաճ վարքագիծ դրսևորել։

 Հիշեցնենք որ այսօր՝ փետրվարի 19–ին ԱԱԾ–ն Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելը կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար։

Ըստ հաղորդագրության, քրեական գործով հաստատված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս կազմակերպել և ղեկավարել է իր հիմնադրած ՍՊ ընկերություններից մեկի պատասխանատու աշխատակիցների կողմից օրենքով սահմանված, հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու և առանձնապես խոշոր չափերով եկամտային հարկ չվճարելու գործընթացը, որից հետո, նպատակ ունենալով խեղաթյուրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամտի՝ պետական բյուջե չվճարված հարկի ծագման աղբյուրը և իրական բնույթը, այն օրինականացրել է մի շարք բանկային փոխանցումների, այդ եկամուտները գույքի ձեռքբերմանն ուղղելու եղանակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Մոլդովայում մեղադրանք է առաջադրվել Գագաուզիայի ռուսամետ ղեկավարին
Հետաքննության տվյալներով, 2019 - 2022 թվականներին Գուցուլը․․․
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Ամենաշատ