News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վիեննան տասներորդ անգամ անընդմեջ առաջին տեղն է գրավել ապրելու համար աշխարհի լավագույն քաղաքների շարքում, Երեւանը 170-րդն է, տեղեկացնում է Mercer միջազգային քոնսալթինգային ընկերությունը։

Բաքուն 195-րդն է, Թբիլիսին՝ 187-րդը, Թեհրանը՝ 199-րդը, Ստամբուլը՝ 130-րդը։ Հատկանշական է, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարան ցուցակ չի մտել։

Այս տարի ընկերությունը համեմատել է 231 քաղաք։ Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել ապրելու որակը, տնտեսական, քաղաքական եւ սոցիալական պայմանները, տրանսպորտի, ուտելիքի, կենցաղային ապրանքների եւ զվարճությունների որակը, կլիման, սոցիալ-մշակութային միջավայրը, կրթության ու բժշկության մակարդակը։

Mercer-ի համաշխարհային վարկանիշում առաջին տեղը 2019 թվականին գրավել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան։ Երկրորդ եւ երրորդ տեղերում են, համապատասխանաբար, Ցյուրիխը եւ Վանկուվերը։ Կյանքի համար առավել բարենպաստ քաղաքների տասնյակում են Մյունխենը, Օքլենդը, Դյուսելդորֆը, Ֆրանկֆուրտը, Կոպենհագենը, Ժնեւը եւ Բազելը։

Մոսկվան 167-րդն է, Սանկտ Պետերբուրգը՝ 174-րդը, Կիեւը՝ 173-րդը, իսկ Մինսկը՝ 188-րդը։ Կյանքի համար ամենաանբարենպաստ քաղաքը ցուցակում Բաղդադն է. այն գտնվում է վերջին՝ 231-րդ հորիզոնականում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ