News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ընդլայնումը երկրի արտաքին քաղաքականության գործունեության օրակարգում է: Մարտի 20-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Իսրայելում դեսպանատուն բացելու Երեւանի մտադրության մասին հարցին:

Մամուլի քարտուղարը հիշեցրեց, որ անցյալ տարվա հոկտեմբերին իսրայելական լրատվամիջոցի հետ հարցազրույցում նման հնարավորության մասին հայտարարել է ԱԳ նախարարը: Գործընթացի զարգացման, ինչպես նաեւ այցերի մասին հասարակությունը կտեղեկացվի, հավելեց ԱԳՆ մամուլի քարտուղարը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ լարված բանավեճում Հայոց ցեղասպանության հիշատակմանը, ապա Աննա Նաղդալյանը ընդգծեց, որ Հայոց ցեղասպանությունն անվիճելի փաստ է, որի ճանաչումն ու դատապարտումը բարոյական պարտք է: Նա, միաժամանակ, շեշտեց, որ հարցը չպետք է դառնա շահարկումների թեմա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ