News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Շենավանի գյուղապետի որդին՝ Արմեն Դունամալյանը, ստացել է աջ դաստակի հրազենային թափածակող վնասվածք։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին Սպիտակի բժշկական կենտրոնից։

«Արմեն Դունամալյանի վերքը մշակել են, ռենտգեն, ցավհագստացողներ են նշանակել։ Նա ունեցել է աջ դաստակի հրազենային թափածակող վնասվածք»,- ասացին բժշկական կենտրոնից։

Գյուղապետի հայրը՝ Հայկ Դունամալյանը, գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել, վերքի վրա դրվել է կար, նա պարբերաբար ներկաթիլային է ստացել։

Նույն համայնքի նախկին ղեկավարի որդին՝ Իշխան Դունամալյանը, ստացել է հրազենային վնասվածք թիակի շրջանում, նաև վնասվածք ծոծրակի շրջանում. Իշխանի թիակից գնդակ է հանվել։

Նշենք, որ Իշխան Դունամալյանը և Հայկ Դունամալյանը շտապօգնության մեքենայով Սպիտակի բժշկական կենտրոնից տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։

Վանաձորի բժշկական կենտրոնից NEWS.am–ին տեղեկացրին, որ հիվանդների վիճակը բավարար է, նրանք ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են։ Հայկ Դունամալյանը գլխի վիրահատություն է տարել, այժմ բուժում է ստանում, գիտակցությունը տեղն է։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 23-ին, Լոռու մարզի Շենավան համայնքից Սպիտակ բուժկենտրոն են տեղափոխվել հրազենային վնասվածքներ ստացած համայնքի գյուղապետի պաշտոնակատարի հայրը՝ Հայկ Դունամալյանը, որդին Արմեն Դունամալյանը և նախկին գյուղապետի որդին՝ Իշխան Դունամալյանը։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 41-րդ մասի հատկանիշներով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ