News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը ավարտել է միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պատրաստությունն առանց համաձայնագրի։ Այս մասին տեղեկացրել է Եվրահանձնաժողովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Քանի որ  շատ ավելի հավանական է, որ Միացյալ Թագավորությունը ապրիլի 12-ին դուրս կգա Եվրամիությունից առանց համաձայնագրի, Եվրահանձնաժողովն այսօր ավարտել է «կոշտ» Brexit-ի սցենարի պատրաստումը»,- նշվում է ԵՀ հայտարարությունում։ Դրանում ընդգծվում է, որ ԵՄ բոլոր քաղաքացիները եւ բիզնեսը պետք է նույնպես պատրաստ լինեն «կոշտ» Brexit-ին, անգամ եթե այդ սցենարը ցանկալի չէ։

«Առանց գործարքի սցենարում Մեծ Բրիտանիան կդառնա երրորդ երկիրն առանց որեւէ անցումային մեխանիզմի։ Այդ պահից ԵՄ բոլոր առաջնային եւ երկրորդային օրենքները կդադարեն կիրառվել Մեծ Բրիտանիայի հանդեպ։ Անցումային շրջան չի լինի, ինչպես նախատեսված է դուրս գալու մասին համաձայնագրում։ Դա, հավանաբար, կհանգեցնի զգալի խախտումների կողմերի քաղաքացիների եւ բիզնեսի համար»,- ասվում է ԵՀ հայտարարությունում։

Այն առնչությամբ, որ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատն արդեն երկու անգամ (հունվարի 15-ին եւ մարտի 12-ին) մերժել է գործարքի նախագիծը, մարտի 21-ին ԵՄ 27 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ Բրյուսելի գագաթաժողովում ընդունել են միաձայն որոշում Brexit-ի հետաձգման մասին՝ երկու հնարավոր սցենարի հիման վրա։ Brexit-ը կհետաձգվի մինչեւ մայիսի 22-ը, եթե բրիտանական խորհրդարանը հավանություն տա Բրյուսելի համաձայնագրին մինչեւ մարտի վերջ, կամ մինչեւ ապրիլի 12-ը, եթե այդ համաձայնագիրը հավանության չարժանանա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ