Իտալիայի Պատգամավորների պալատը նախաձեռնել է Հայոց ցեղասպանության ճանաչումը։
Ինչպես հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը, պալատը սկսել է մի նախաձեռնություն, որը կոչ է անում երկրի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ հարցին միջազգային հնչեղություն տալ։
Բանաձեւն ընդունվել է 382 կողմ, 0 դեմ եւ 43 ձեռնպահ ձայներով։
Հիշեցնենք, որ 2000 թվականին Իտալիայի Ներկայացուցիչների պալատը, հղում անելով Եվրախորհրդարանի` Հայոց ցեղասպանության ճանաչման կոչերին, տարածաշրջանում տարբեր ժողովուրդների և փոքրամասնությունների միջև տարատեսակ տարաձայնությունները կանխարգելելու համար սահմանափակ դիրքորոշում էր ընդունել:





























