News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ ավարտվել է ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի եւ Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հանդիպումը: Այս մասին ասված է Արմավիրի մարզպետարանի Facebook-ի գրառման մեջ:

«Հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում այսօր` ժամը 19:30-ին, Զարթոնք համայնքի ղեկավարը հանդես կգա հայտարարությամբ»,-ասված է հայտարարությունում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը հայտարարել էր, որ երկուշաբթի օրը հայտարարությամբ հանդես կգա: Հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ինքը հրաժարականի դիմում է ներկայացնելու, գյուղապետն ասաց. «Երկուշաբթի օրը ես իմ հայտարարությունը կանեմ»։

Իր հերթին, Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը գյուղացիներին խորհուրդ տվեց չշտապեցնել նրան` նշելով, որ հաջորդ աշխատանքային օրը երկուշաբթին է։

Ավելի ուշ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գյուղապետ Պարույր Սարգսյանն ասել էր. «Դավիթ Սանասարյանի հետ առանձին զրուցել ենք: Ինքը չի ասել հրաժարական տուր, ուղղակի մարդկային ձեւով ինքն էլ է ուզում, որ երկու կողմն էլ հանգստանան»:

Հարցին, թե պատրա՞ստ է նման մթնոլորոտւմ շարունակել իր պաշտոնավարումը, նա արձագանքեց. «Չգիտեմ, ես էլ կամուկացի մեջ եմ, խառնաշփոթ վիճակի մեջ եմ: Տեսնենք, էլի, ես երկուշաբթի կասեմ»:

Հիշեցնենք, որ Զարթոնքի բնակիչներից Համլետ Աբովյանը NEWS.am-ին հայտնել էր, որ գյուղապետ Պարույր Սարգսյանի թոռը՝ 27-ամյա Նարեկ Մելքոնյանը, այսօր առավոտյան՝ ժամը 9-ի սահմաններում կրակ է բացել գյուղացիների ուղղությամբ:

«Կրակոցներից առաջ գյուղապետի կողմի ժողովուրդը հարձակվել է մեր ցուցարարներից Վարդան Պողոսյանի տան վրա։ Սկսվել է ծեծկռտուք երկու կողմերի միջեւ։ Վարդան Պողոսյանը գլխի վնասվածք է ստացել, ու հիմա Մեծամորի հիվանդանոցում պառկած է»,- ասել է նա՝ հավելելով, որ Նարեկ Մելքոնյանը որսորդական հրացանով կրակել ու վնասվածք է ստացել 35-ամյա Սեյրան Սահակյանը:

Իր հերթին Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը, ով Նարեկ Սարգսյանի պապն է, NEWS.am-ին հայտնել է, որ ցուցարարներն են առավոտյան հարձակվել իր աղջկա՝ Նանուշ Սարգսյանի տան վրա, իր թոռն էլ պաշտպանվելու համար որսորդական հրացանից մի քանի անգամ կրակել է օդ. «Հնչել են կրակոցներ, այո որովհետեւ 50 հոգով մտել են աղջկաս տան դուռն ու պատուհաններն են կոտրել, թոռս էլ վախեցել է, ու պաշտպանվելու համար սկսել է կրակել օդ։ Փամփուշտն էլ հակադարձել ու կպել է մեկի ոտքին»: Նա նաեւ նշել է, որ բնակիչները գյուղ եկած ոստիկանների ուսադիրներն են պոկել ու քարերով խփել։

Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնել են, որ միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել երկու անձ ձերբակալվել է, որից մեկը գյուղապետի թոռն է: Կան բերման ենթարկվածներ: Միջադեպի մասնակից հինգ անձ դիմել է բուժօգնության։ Նրանցից երկուսի վնասվածքը, նախնական վարկածով՝ առաջացել է որսորդական փամփուշտի կոտորակից»:

«Երկուշաբթի իմ հայտարարությունը կանեմ. դեռ կամուկացի մեջ եմ». Զարթոնքի գյուղապետը՝ իր հրաժարականի մասին

Տպել
Ամենաշատ