News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Խորհրդարանն այսօր քննարկում էր ընդդիմության մի քանի նախագծեր, որոնք լիագումար նիստ էին եկել հանձնաժողովների բացասական եզրակացությամբ։ Եվ սա անհետեւանք չմնաց  ։ Մի նախագծով «Բարգավաճ Հայաստանն» առաջարկում էր 18 տարեկանների փոխարեն առաջնագիծ ուղարկել միայն պայմանագրային զինծառայողներին։ Նախագծի միաձայն մերժումը Նաիրա Զոհրաբյանի մեջ արթնացրել էր դեժավյու, վատ հիշողություններ նախկին իշխանություններից ։ «Իմ քայլից» Համազասպ Դանիելյանն էլ փորձեց որոշ հիշողություններ արթնացնել «Բարգավաճ Հայաստանի» անցյալից։ Վեճի թեման պատրաստ էր ։

Համազասպի ելույթի մի ձեւակերպում էլ դուր չէր եկել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարին։ Եվ սկսվեց երկրոդ վեճը, որը տղայական արտահայտություններով հարստացրեց նոր ։

Խորհրդարանի օրակարգում էր նաեւ Սահմանադրական դատարանի անդամի ընտրության հարցը։ Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը մերժվեց։ Խորհրդարանական ընդդիմությունը ավելի վաղ մեղադրել էր «Իմ քայլին», որ այդ պաշտոնում իշխող թիմը ցանկանում է տեսնել փաստաբան Վահե Գրիգորյանին, որի թեկնածությունը նախորդ գումարման խորհրդարանը չէր հաստատել քվորումի բացակայության պատճառով։

«Արարատցեմենտի» աշխատակիցները շարունակում են գործադուլ անել եւ փակ պահել գործարանի մուտքը։ Նրանց սպառնում է գործազրկություն, եւ պատճառը տուրքից ազատ կլինկերն է՝ ցեմենտի հումքը։ Տեղական արտադրանքը խրախուսելու համար որոշվել է ներմուծվող ցեմենտի վրա տուրք սահմանել, բայց տուրքից խուսափել է կլինկերը, որն արտադրելու համար, ըստ Գագիկ Ծառուկյանի, գործարանը 1350 մարդու աշխատավարձ են տալիս։ Ինչու է տնտեսական հարցերի հանձնաժողովը կլինկերը տուրքից ազատ թողել, Ծառուկյանն ասաց՝ ծանոթ-բարեկամի որոշմամբ։ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ լրագրողներին ետ ուղարկեց Ծառուկյանի մոտ, ասաց՝ ով այդպիսի հայտարարություն է արել, ինքն էլ պիտի պատասխան տա։

ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը երեկվանից հետախուզվում է՝  որպես մեղադրյալ օֆշորային մեքեանայությունների գործով։ Նրա տեղն ԱԱԾ-ին հայտնի է ։ Միհրան Պողոսյանի տեղը հայտնի է արդեն բոլորին, նրա գրասենյակը հրապարակել է այն՝ հորդորելով անտեղի չվատնել պետական ռեսուրսները։ Հետախուզվող Պողոսյանն այժմ Մոսկվայում է, հասցեն՝ Մոսֆիլմովսկայա 70 շենք, բնակարան 139։

Դատարանը գրեթե կես տարով հետաձգեց Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով նիստը։ Պատասխանողը՝ գործարար տիկինը, չէր ներկայացել նիստին։ Դատավորը հայտարարեց, որ պատասխանողը պատշաճ ծանուցված չի եղել եւ հաջորդ նիստի օր նշանակեց սեպտեմբերի 26-ը։ Հայցի պատճառ է եղել Սիլվա Համբարձումյանի հայտարարությունը, ըստ որի՝ 2008-ին ինքը խոշոր գործարք է կնքել արաբների հետ եւ իրեն չխանգարելու համար վճարել է Հանրապետության նախագահին՝ Ռոբերտ Քոչարյանին։ Նախկին նախագահը սա համարում է զրպարտություն, պահանջում է հերքել եւ 2 միլիոն դրամ փոխհատուցում տալ ։

Զարթոնք գյուղում մյուս թեւն է ակտիվացել եւ սպառնում է փողոց փակել։ Նախկին գյուղապետի թոռը՝ Նարեկ Մելքոնյանը, ձերբակալված է, եւ նրա կողմնակիցներն այսօր բողոքի ակցիա էին անում Արմավիրի դատարանի առաջ՝ պահանջելով ազատ արձակել Նարեկ Մելքոնյանին։ Նա կրակել էր ցուցարարների ուղղությամբ՝ մորը պաշտպանելու համար, ուրեմն ըստ նրա կողմնակիցների՝ արժանի է հերոսի կոչման, ոչ թե դատվելու ։ Շուտով թոռանը ազատ արձակեցին, պապն էլ հայտարարեց, որ նորից է առաջադրվելու։ Նախկին գյուղապետի գործը սակայն հասել է քննչական կոմիտե, նրան մեղադրանք է առաջադրվել խոշոր յուրացման համար ։

Փարիզի վրա կուտակված ծխի ամպը ցրվում է, կրակը, որ բռնկվել էր հռչակավոր Նոտր Դամում՝ Աստվածամոր տաճարում, մարվել է։  Տաճարի հիմնական գանձերը՝ մասունքներ եւ թանկարեք իրեր, հաջողվել է փրկել։ Դրանց թվում է Փշե թագը, որն, ըստ ավադության, կրել է Հիսուս Քրիստոսը։ Հրդեհը վնասել էր տաճարի հենակառույցը, փլուզվել էր աշտարակի ձողը,  բայց հիմնական կառուցվածքը պահպանվել է ։ Տաճարը վերանորոգելու համար արդեն հարյուրավոր միլիոն եվրոյի խոստումներ են տվել մի քանի մեծահարուստ ընտանիքներ, հայտնի ընկերություններ ։

Դոլարի փոխարժեքը այսօր նվազել է՝ կազմելով 484 դրամ։ Եվրոն 546 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 633, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 54 դրամ:

Հայաստանի շրջանների մեծ մասում ապրիլի 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ,  տեղ-տեղ՝ ինտենսիվ: Երեւանում  սպասվում է անձրեւ եւ ամպրոպ՝ քամու ուղեկցությամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +11+13:

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ