News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 21
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Միհրան Պողոսյանը Հայաստանի Հանրապետությունից մեկնել է 2018 թվականի հոկտեմբերի 7-ին։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծխառայությունից։

«Միհրան Պողոսյանը Հայաստանի Հանրապետությունից մեկնել է 2018 թվականի հոկտեմբերի 7-ին, իսկ այդ ժամանակ վարույթն իրականացնող մարմինը չէր կարող կանխել վերջինիս մեկնումը ՀՀ-ից, քանի որ անձի ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել նրա նկատմամբ խափանման միջոցի առկայության դեպքում: Խափանման միջոցը կիրառվում է միայն կասկածյալի եւ մեղադրյալի նկատմամբ, իսկ Միհրան Պողոսյանը նշված ժամանակահատվածում մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չի ունեցել: Դեռ ավելին, այդ ժամանակ նրա վերաբերյալ քրեական գործ Հատուկ քննչական ծառայության վարույթում չի եղել»,–հայտնում են ՀՔԾ–ից:

Ավելի վաղ Միհրան Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին հայտնել էր, որ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրել:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել եւ չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ: Դատարանը ապրիլի 15-ին որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել գեներալին։ Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: ՌԴ դատարանը բավարարվել է ՌԴ դատախազության միջնորդությունը՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել