Ռադիոակտիվ ցեզիումը հայտնաբերվել է ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի առաջին բլոկի մոտ, ինչը նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, ռեակտորի միջնամասի վառելիքը հալվել է: Այդ մասին տեղեկացնում է «Կիոդո» գործակալությունը` վկայակոչելով ռեակտորի սառեցմամբ զբաղվող մասնագետների վրա:
Ատոմակայանից 10 կիլիմետր շառավղով տարհանվել են բոլոր բնակիչները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Վերջին տարիների ուժեղագույն երկրաշարժերից մեկը տեղի է ունեցել Միյագի նահանգի ափի մոտ` Տոկիոյից 373 կիլոմետր հյուսիս-արեւելք: Ուժգնությունը կազմել է 8,9 մագնիտուդ: Երկրաշարժն արաջացրել է ուժեղ ցունամի, մի շարք շրջաններում ալիքի բարձրությունը գերազանցել է 10 մետրը: Ավելի քան հազար մարդ զոհվել են եւ անհայտ կորել:





























