News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները հայտարարություն են տարածել, որում նշվում է. «ՀՀ Սահմանադրության սկզբունքի հետևողական կենսագործումն ապահովում է ՀՀ Սահմանադրական դատարանը, որի որոշումները մշտապես կարևոր դերակատարություն են ունեցել Սահմանադրության կայունության և զարգացման ապահովման, սահմանադրական արժեքների արմատավորման, միասնական սահմանադրական դոկտրինի ձևավորման գործում՝ պայմանավորելով դրանց ուրույն տեղն իրավահամակարգում:

Հիմնական օրենքը ՍԴ-ին վերապահել է սահմանադրական արդարադատություն իրականացնելու, իսկ վճռաբեկ դատարանին՝ հիմնարար խախտումները վերացնելու, ինչպես նաև օրենքների և նորմատիվ այլ իրավական ակտերի միատեսակ կիրառությունները ապահովելու եղանակով արդարադատություն իրականացնելու առաքելությունը: Սահմանադրական և վճռաբեկ դատատարանների կողմից օրենքների մեկնաբանության գործառութային սահմանները կանխորոշող ելակետային չափանիշը հենց այդ առաքելությունն է:

Ունենալով իրավասությունների՝ սահմանադրորեն հստակ ամրագրված շրջանակ, պետական իշխանության մարմիններն իրենց գործառույթները պետք է իրացնեն այնպես, որ հարգանք դրսևորվի միմյանց լիազորությունների և հեղինակության նկատմամբ: Մինչդեռ ՍԴ-ի՝ Վաչագան Ղազարյանի դիմումի հիմանվրա 2019 թվականի ապրիլի 16-ին թիվ ՍԴՈ-1453 և Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշումներում տեղ գտած գնահատականները, որտեղ մի դեպքում վճռաբեկ դատարանի հայեցողական լիազորությունների իրացումը որակվել է որպես կամայականություն, իսկ մեկ այլ դեպքում դատական բարձրագույն ատյանի գործունեության հիմնական ուղղության՝ օրենքի միատեսակ կիրառության և իրավունքի զարգացման ապահովման գործառույթի իրագործումը՝ լիազորությունների ըստ էության վերազանցում, խարխլում են դատական իշխանության 2 մարմինների միջև օրենքի մեկնաբանության ոլորտային սահմանները՝ վտանգելով գործառութային տարանջատման սկզբունքը:

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը Բարձրագույն դատական խորհրդից՝ որպես դատարանների և դատավորների անխախությունը երաշխավորող մարմնից, ակնկալում է համարժեք արձագանք»,-նշված է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ