News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Կառավարության նիստը այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց ուշագրավ նախաբանով։ Ասաց որոշ ուժեր որոշել են Հայաստանում իրականացնել բռնության եւ բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ: Այս ամենին Փաշինյանը հայտարարեց, որ իրավապահները պետք է շատ կոշտ հակահարված տան, ընդ որում՝ թավիշը արդեն ուժի մեջ չէ, «այդ հակահարվածը չպետք է լինի թավշյա, այն պետք է լինի երկաթյա»,- ընդգծեց վարչապետը:

Փաշինյանը այս ուժերին հիշեց նաեւ այլ առիթով, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը տեղեկացրեց, որ չեն չեղարկել ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման վարձի 20 տոկոս զեղչը, չնայած մամուլի որոշ հրապարակումների: Քաոս գուժողներին Նիկոլ Փաշինյանը դիտեց նույն ուժերի շղթայի մեջ։

Շուտով սեւազգեստ մարդիկ երեւացին սոցիալական ցանցերում, սկսվեց սեւ զգեստով լուսանկարների ֆլեշմոբ։ Սեւ էին հագել ՀՀԿ-ից Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, նրանց նախկին կուսակից Արփինե Հովհաննիսյանը, որ նաեւ այլ ատրիբուտ առաջարկեց՝ «բաբոչկայից» բացի շարֆ։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունից Լուսինե Հարոյանն էլ երեկոյան զգեստով էր ու նկարն էլ մակագրել էր՝ «Ինձ հենց ծաղկավոր «բաբոչկա» էր պետք։ Գնամ Ազատության հրապարակ»։ Սեւերի մեջ էր նաեւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, իսկ Առավոտ թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը օրինական կյանքի նշանով էր՝ «բաբոչկայով», նկարին կից էլ գրել էր՝ «Ես էդ բաբոչկայից վաղուց եմ կապում»։

Կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու միջազգային տնտեսական համաժողովին։ Նրան ընդունել է նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրանք կարծիքներ են փոխանակել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության, տարածաշրջային համագործակցության եւ ինտեգրացիոն կառույցների շրջանակում փոխգործակցության մասին: Միջազգային տնտեսական համաժողովում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ Իսկ երեկոյան կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

«Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակում ձերբակալաված Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ սպանության հոդվածով, որ նախատեսում է  ութից տասնհինգ տարի ազատազրկում։ Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Հիշեցնենք՝ Գեղամ Պետրոսյանը, որ ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետն էր, այս գործով առաջին ձերբակալվածն է, որ մեղադրվում է սպանության համար։

«Դատապարտյալների հիվանդանոցում» երեկ ուշ գիշեր կտրուկ վատացել է գեներալ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը։ Շաքարն այնքան բարձր է եղել, որ բժիշկները չեն կարողացել որոշել չափը, ապարատը ցույց է տվել ամենամեծ թիվը։ Կանչել են շտապօգնություն, որի բժիշկների գլյուկոմետրն էլ error է տվել։ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն Մանվել Գրիոգրյանին հասցրել են ծայրահեղ ծանր, պրեկոմիկ վիճակում։ Այժմ նա ռեանիմացիոն բաժանմունքում է, վիճակը փոքր-ինչ բարելավվել է, ծայրահեղ ծանրից փոխվել է ծանրի։

Դոլարը շարունակում է էժանանալ, փոխարժեքն այսօր կազմել է 479 դրամ, եվրոն 538 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 608, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 36 դրամ:

Հունիսի 7-ին օրվա երկրորդ կեսին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ։ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Երեւանում երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +32+34:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ