News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը առաջնահերթության կարգով կքննի ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբանների ներկայացրած բողոքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:

«Մոտ ապագայում մենք արձագանքներ կլսենք ՄԻԵԴ-ից: Մեր ներկայացրած գանգատները վերաբերել են խոշտանգմանը եւ անօրինական կալանքին: Մենք հավելյալ ապացույցներ ներկայացրել ենք եւ շուտով ՄԻԵԴ որոշում կլինի»,-ասաց նա:

Փաստաբանը նաեւ նշեց, որ Մանվել Գրիգորյանը նաեւ բժշկական փորձաքննություն է անցել Նաիրի ԲԿ-ում, արդյունքների մասին դեռ տեղյակ չէ, իսկ Գրիգորյանի առողջական վիճակում բացասական դինամիկա էարձանագրվել:

Լեւոն Բաղդասարյանը հավելեց, որ խափանման միջոցը փոխելու միջնորդություն կներկայացնեն դատավորի արձակուրդից վերադառնալուց հետո:

Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ