News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրապարակել է նոր կանոն, որը կարող է հարյուր հազարավոր մարդկանց արգելել ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատել այն պատճառով, որ նրանք շատ աղքատ են, հայտնում է Reuters-ը:

Երկար սպասված կանոնը, որը ներկայացվել է Թրամփի՝ ներգաղթի դեմ պայքարի առաջատար օգնական Սթիվեն Միլլերի կողմից, ուժի մեջ է մտնում հոկտեմբերի կեսից եւ դիմողներին կմերժի ժամանակավոր կամ մշտական վիզայի հարցում՝ եկամտի ստանդարտների չպահպանման կամ պետական օգնության ստացման պատճառով, ինչպիսին սոցիալական ապահովումն է, սննդի կտրոնները, պետական բնակարանը կամ Medicaid բժշկական ապահովագրությունը:

Նման փոփոխությունը կերաշխավորեր, որ ներգաղթյալները «ինքնաբավ են», քանի որ «կախված չեն պետական ռեսուրսներից ՝ իրենց կարիքները բավարարելու համար, այլ ապավինում են իրենց կարողություններին, ինչպես նաև ընտանիքի անդամների, հովանավորների և մասնավոր անձանց ռեսուրսներին», - ասվում է Դաշնային ռեեստրում հրապարակված հայտարարության մեջ:

Փորձագետները կարծում են, որ դա կարող է լինել Թրամփի վարչակազմի հականերգաղթային բոլոր միջոցառումներից ամենաարմատականը: Ներգաղթյալների պաշտպանները քննադատել են այդ ծրագիրը ՝ որպես օրինական ներգաղթը կրճատելու փորձ, առանց Կոնգրեսի հաստատման, փոխելու ԱՄՆ օրենքը փոխելու համար:

Նոր կանոնների համաձայն՝ ընտանեկան գրին քարտերի դիմողների կեսից ավելին մերժվելու է: 2016-ին տրվել է մոտ 800 000 գրին քարտ:

Այժմ վիզա ստանալու համար դիմողները պետք է եկամտի ավելի բարձր աստիճան նշեն, եւ այս կանոնը զգալիորեն ընդլայնում է պետական արտոնությունների ցանկը, որոնք նրանց զրկում են ԱՄՆ-ում բնակության թույլտվություն ստանալու իրավունքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ