Իսրայելի բանակը (ՑԱՀԱԼ) հայտնել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի հրամանատարի ոչնչացման մասին, որը, ըստ ՑԱՀԱԼ-ի և Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության (Շին-Բեթ), մասնակցել է իսրայելցի պատանդների պահմանը։

Հարվածը հասցվել է երեքշաբթի օրը՝ Գազայի հատվածի հյուսիսում։ Արդյունքում զոհվել է Մուհամմադ Համադ Մուհամմադ Գաբայինը։ ՑԱՀԱԼ-ում պնդում են, որ նա առնչություն է ունեցել իսրայելցիներ Զիվ Բերմանի, Գալի Բերմանի, Էյտան Մորի, Լիրի Ալբագի, Ագամ Բերգերի, Մատան Անգրեստի, Օմրի Միրանի, Քիթ Սիգելի և Ալոն Օհելի պատանդառությանը։

Իսրայելական զինվորականների տվյալներով, վերջին շրջանում Գաբայինը նաև մասնակցել է իսրայելցի զինծառայողների և քաղաքացիական անձանց դեմ հարձակումների նախապատրաստմանը, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի ռազմական կարողությունների վերականգնմանը։

ՑԱՀԱԼ-ը հայտարարել է, որ այս գործունեությունն իրականացվել է «հրադադարի ռեժիմի համակարգված խախտմամբ»։

Իսրայելական զինվորականները նաև ընդգծել են, որ հարվածը հասցվել է Գաբայինի ներկայացրած սպառնալիքը վերացնելու նպատակով։