News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 20
USD
388.28
EUR
412.9
RUB
5.07
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Սպասվում է, որ պաշտոնական հաղորդագրություն կտարածվի վաղը։ Այս տեղեկությունը  NEWS.am-ը փորձեց ճշտել Ոստիկանության լրատվական ծառայությունից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ 

Մեր տեղեկություններով, Օսիպյանը դիմումը գրել է այսօր Փաշինյանի գլխավորությամբ կայացած Անվտանգության խորհրդի նիստից հետո։

Նշենք, որ մամուլին հայտնի է դարձել, որ հրաժարական են տալու ուժային բոլոր կառույցների ղեկավարները։

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 16, հրաժարական էր ներկայացրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հայտարարելով, որ իշխանության գործելաոճը «ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։  Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ