News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելուց ի վեր Վահե Գրիգորյանը չի մասնակցել ՍԴ որևէ նիստի։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։

Հարցին, թե դրանցից քանի՞սն են համարվել հարգելի, ՍԴ–ից պատասխանեցին, որ այդ նիստերով մասնակցության անհնարինության հարց չի եղել։

«Վահե Գրիգորյանը չի մասնակցել ՍԴ որևէ նիստի, այդ թվում՝ 10 դատաքննության, որոնցով  առկա չի եղել մասնակցության անհնարինության հարց»,–ասված է մեզ ուղարկված պատասխանում։

Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը հունիսի 20–ին ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելու երդման ժամանակ ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ ստանձնում է ՍԴ նախագահի պաշտոնը, այն պարագայում, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցված չէին։

Այս հայտարարությանը հաջորդեցին  ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները, իսկ արդեն սեպտեմբերին Ազգային ժողովը շրջանառության մեջ դրեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշման նախագիծը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել