News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը իր կողմնակիցներին կոչ է արել միանալ բողոքի ակցիային  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ, որը տեղի կունենա նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը, տեղեկացնում է Ahval News-ը։

Բողոքողները կհավաքվեն Սպիտակ տան մոտ, Լաֆայեթ պուրակում, նշվում է Հայ դատի հանձնախմբի Թվիթերի հայտարարությունում։

Իր կոչում կազմակերպությունը նաեւ մեղադրում է Էրդողանին մի շարք հանցագործությունների մեջ, ներառյալ դեմոկրատիայի դեմ գործողությունները, եկեղեցիների անարգումը, ներխուժումը Սիրիա, քրդերի սպանությունները եւ Հայոց ցեղասպանության ժխտումը։

Հիշեցնենք, որ Էրդողանը Վաշինգտոն է մեկնելու չորեքշաբթի, որպեսզի Դոնալդ Թրամփի հետ քննարկի ընթացիկ իրավիճակը Սիրիայում, ինչպես նաեւ մի շարք այլ հարցեր։

Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել էր բանաձեւ, որը ճանաչում էր Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Մենք՝ որպես համայնք, կարծում ենք, որ տեղին է․․․
Չեխիայում կկազմակերպվեն Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ
Ապրիլի 25-ին Բռնոյի Knihovna Hanse Beltinga գրադարանում  տեղի կունենա Մարգարիտա Խականովայի «Արմենոֆոբիա. Արվեստ և մարգինալացում»…
2-5 տարի ազատազրկում, տուգանք կամ հանրային աշխատանք. Նախշքարյանը հիշեցրել է ՔՕ՝ Ցեղասպանությունը հերքելու հոդվածը
Պաշտոնանկ արված դատավոր, ներկայում փաստաբան Զարուհի Նախշքարյանը...
Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեցումն է. Անդրանիկ Քոչարյանը 1,5 միլիոնի ցուցակ կազմելու մասին
Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների ամբողջականացման մասին...
Կարծում եմ՝ կարիք չկա հաշվել ցեղասպանության զոհերին, բայց դա թող հայ մասնագետներն ասեն. Բաքոյան
Ես չեմ տեսնում անհրաժեշտություն, թե ցեղասպանության զոհերի անուն...
Մենք չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ. Հովիկ Աղազարյան
Միգուցե այդ առաջարկն արվել է սերունդների պահանջատիրության իմաստով...
Ամենաշատ