News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կարեկցանքի համաշխարհային օրը կամ Գթության համաշխարհային օրը ամեն տարի նշվում է նոյեմբերի 28-ին։

Այս մարդասիրական տոնի հիմնադրման նախաձեռնողը հնդիկ բանաստեղծ, լրագրող եւ հասարակական գործիչ Պրիտիշ Նանդին է։ Օրվա հիմնական գաղափարը ախիմսայի հիման վրա կենսկերպի քարոզումն է։

Ախիմսան վարքագիծ է եւ գործողությունների սկզբունք, որոնց դեպքում առաջին պահանջը կենդանի ցանկացած օրգանիզմին վնաս եւ ցավ չպատճառելն է, այսինքն ոչ բռնություն՝ դրա լայն հասկացությամբ, կենդանի ամեն բանի (մարդկանց, կենդանիների, բույսերի) չսպանել, վնաս չհասցնել, երբեք եւ ոչ մի կերպ՝ ո՛չ մտքով, ո՛չ խոսքով, ո՛չ գործով։

Առաջին անգամ կարեկցանքի օրը նշվել է 2012թ․ եւ նվիրված է եղել կենդանիների ճակատագրին, երկրագնդի վրա կենդանի էակների հանդեպ կարեկցանքին եւ բուսակերության կարեւորությանը։ Դրա տոնակատարությունը անցկացվել է Մումբաիում (Հնդկաստան)՝ XIV Դալայ Լամայի եւ տարբեր երկրներից ակտիվիստների մասնակցությամբ։ Մինչ այժմ այն նշվում է ամեն տարի, եւ այդ օրը ախիմսայի սկզբունքների եւ կարեկցանքի կողմնակիցները համաշխարհային հանրությանը խաղաղության, սիրո եւ փոխըմբռնման կոչ են անում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ