News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի ոստիկանությունը մշակել է բարդ օպերացիա, որպեսզի կալանավորի հանցագործին, որը որպես մեղադրյալ է անցնում 16 քրեական, ներառյալ՝ սպանության գործերով։ Նրան երկար ժամանակ բռնել չի հաջողվել, քանի որ անընդհատ կարողացել է փախչել։ Հանցագործին բռնելու համար ոստիկանությունը որպես խայծ օգտագործել է իր երիտասարդ աշխատակցուհուն, գրում է Hindustan Times-ը։

Հանցագործին հետապնդելու ժամանակ ոստիկանությունը պարզել է, որ տղամարդը նպատակ է դրել իր համար կյանքի ընկերուհի գտնել։ Այս հնարավորությունից էլ նրանք օգտվել են։ Դրա համար նրանք վերցրել են Դելիի բնակչուհու SIM-քարտ եւ տվել են այն իրենց աշխատակցուհուն։ Աղջիկը համարի օգնությամբ գրանցվել է սոցցանցերի ծանոթությունների կայքում, որտեղ տեղադրել է իր լուսանկարը եւ գրել, որ փեսացու է փնտրում։

Ապագա ամուսնու լուսանկարում հետապնդվող հանցագործն է եղել։ Դրանից հետո աղջիկը զանգել է նրան, սակայն տղամարդն ասել է, թե սխալ են զանգել։ Կասկածամիտ չարագործը հարցրել է, թե որտեղից է նա իրեն զանգում։ Աղջիկն ասել է, որ ինքն ապրում է Դելիում եւ հրաժեշտ է տվել։

Ստանալով աղջկա հեռախոսահամարը՝ տղամարդը սկսել է փնտրել այն համացանցում եւ գտել է ծանոթությունների կայքի կեղծ անկետաները։ Նա հետ է զանգել նույն համարով եւ առաջարկել աղջկան մտերմանալ։ Մի շաբաթ շփումներից հետո աղջիկն իր արդեն լավ ծանոթին առաջարկել է մտածել ամուսնության մասին։

Հինգշաբթի նրանք որոշել են հանդիպել Բիժուրի գյուղի տաճարում՝ ռոքի արարողության ժամանակ, երբ ապագա նորապսակները աստվածների առջեւ երդվում են։ Սիրահարված հանցագործին չի անհանգստացրել ոստիկանական բաժանմունքին տաճարի մոտ լինելը։ Երբ նա տեղ է հասել, հարսնացուն ազդանշան է տվել, եւ օպերատիվ խումբը կալանավորել է երկար տարիներ որոնվող տղամարդուն։ Անցյալ ուրբաթ դատարանի որոշմամբ հանցագործը ձերբակալվել եւ բանտ է ուղարկվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանության Թումանյանի...
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած...
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
7 մարդ է ձերբակալվել Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Երեկ շուրջ 100 մարդ է բերման ենթարկվել...
ԶԼՄ. Փարիզում փլուզվել են «Մուլեն Ռուժ» կաբարեի ջրաղացի թևերը
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել․․․
Ամենաշատ