News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 07
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Յուրաքանչյուր իրավական պետության կայացման ճանապարհին կարևոր դեր ունի զարգացած դատափորձագիտական ծառայության ձևավորումն ու գործունեության անկախության լիարժեք ապահովումը՝ որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կարևոր երաշխիք:

Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրի շրջանակներում դեռևս 2004 թվականին Հայաստանի Հանրապետությունում հիմնադրվեց անկախ դատափորձագիտական կառույց՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը։

Ընդ որում դատաիրավական համակարգից լիարժեք անկախության ապահովման նպատակով՝ ամերիկյան կողմի պահանջով, ի սկզբանե որոշվեց Բյուրոյի կազմավորումն իրականացնել գիտական միջավայրում՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում: Նման ձևաչափով դատափորձագիտական կառույցի հիմնումը յուրօրինակ կամուրջ պետք է հանդիսանար գիտության ճյուղերի և դատաիրավական ոլորտի միջև՝ ապահովելով գիտական արդյունքների կիրառումն իրավական պրակտիկայում ի հայտ եկող տարաբնույթ հարցերի լուծման համար։ Գիտական միջավայրում՝ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ձևավորվելով հնարավոր եղավ ապահովել գիտության տարբեր ճյուղերի առաջատար մասնագետների, գիտնականների հետ գիտագործնական անմիջական շփումները, տարբեր բնագավառների մասնագիտական գիտելիքների համադրությամբ համատեղ հետազոտական աշխատանքների իրականացումը՝ հաճախ համատեղելով գիտությունների ազգային ակադեմիայի կազմում գործող տարբեր գիտահետազոտական ինստիտուտների գիտական ներուժը: Վերոգրյալի պայմաններում ակտիվ համագործակցելով նաև ԹՊԻՀ ծրագրի հայաստանյան գրասենյակի անձնակազմի հետ, Փորձաքննությունների ազգային բյուրոյում աստիճանաբար հնարավոր եղավ ձևավորել փորձագիտական տարբեր բնագավառներին համապատասխան հատուկ գիտելիքներով և գործնական հմտություններով օժտված փորձառու մասնագիտական անձնակազմ։ Ներկայումս «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի՝ որպես Հայաստանի Հանրապետությունում ամենախոշոր դատափորձագիտական կառույցի մասնագիտական ներուժի շարունակական զարգացման գործում չափազանց կարևոր դեր ունի նաև ոլորտի գիտական ապահովմանը նպատակաուղղված ենթակառուցվածքների պահպանում և զարգացում ծրագրի հաջող իրականացումը, որի օժանդակությամբ  է հաջողվում ապահովել ոլորտի ինտեգրումը միջազգային դատափորձագիտության տիրույթում։ Որպես կարևոր գործոն անհրաժեշտ է նշել, որ կազմավորվելով ԳԱԱ  համակարգում հաջողվեց ապահովել դատական փորձաքննությունների նշանակող իրավասու մարմիններից կառույցի գործունեության անկախությունն ու պետական մարմինների հետ օրենսդրությանը համապատասխան շփումների ներդաշնակությունը:

Բյուրոյի զարգացման գործում կարևոր էր նաև գիտությունների ազգային ակադեմիայի միջազգային կապերի օգտագործումը, որոնց շնորհիվ հնարավոր եղավ ձևավորել և ամրապնդել գիտագործնական նոր կապեր արտասահմանյան տարբեր երկրների գիտահետազոտական կենտրոնների և մասնագիտական խմբերի հետ, ինչը լավագույնս ծառայում է ոլորտի առաջավոր լավագույն փորձի փոխանակմանը, հետազոտական նոր մեթոդների և մեթոդիկաների ներդրմանն ու գիտականորեն հիմնավորված արդյունքների ապահովման նպատակով միասնական մոտեցումների ձևավորմանը:

Ներկայումս Փորձաքննությունների ազգային բյուրոն միակն է Հայաստանի Հանրապետությունից, որը հանդիսանում է Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI) լիիրավ անդամ և լոկոմոտիվային դեր է ստանձնել Հայաստանի Հանրապետությունում ոլորտի անկախ և կայուն զարգացման ճանապարհն ուղենշելու գործում: Ոլորտի շարունակական զարգացման, միջազգային մասնագիտական տիրույթում ինտեգրման, ինչպես նաև միջազգային չափանիշներին համապատասխան հավատարմագրում ստանալու համար կարևոր է համագործակցության նոր ծրագրերի իրագործումն ինչպես ամերիկյան գործընկերների, այնպես էլ եվրոպական և մի շարք այլ երկրների առաջադեմ կառույցների հետ, որի արդյունավետ իրականացման ճանապարհին կարևոր նշանակություն ունի գիտությունների ազգային ակադեմիայի և ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պետական համակարգի մշտական աջակցության առկայությունը:

Ուրախությամբ պետք է փաստել, որ ԳԱԱ համակարգում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրումը հանդիսանում է հայ-ամերիկյան փոխգործակցության հաջող և արդյունավետ իրականացված ծրագրերից մեկը, քանի որ հաջողվել է գիտական միջավայրում կազմավորել Հայաստանի Հանրապետությունում ամենախոշոր դատափորձագիտական կազմակերպությունը, որտեղ իրականացվում են 26 տեսակներով, ավելի քան 130 ենթատեսակներով տարաբնույթ դատական փորձաքննություններ և ոլորտի զարգացմանը նպատակաուղղված  գիտահետազոտական և ուսումնակրթական աշխատանքներ՝ նպաստելով Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Բարձր գնահատականի է արժանի Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) ծրագրի ներդրած ջանքերը Հայաստանի Հանրապետությունում անկախ դատափորձագիտական կառույցի ձևավորման և կայացման գործում, որի հետագա ներդաշնակ ընթացքի ապահովումն անխոս կնպաստի առավել սեղմ ժամկետներում ոլորտի համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին։

Փորձաքննությունների ազգային բյուրո

 

Տպել
Ամենաշատ