News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ շները կարող են իրարից տարբերակել նման բառերը, անգամ եթե դրանք արտաբերում են նրանց անծանոթ մարդիկ: Ավելի վաղ համարվում էր, որ դա կարողանում է անել միայն մարդը, հայտնում է New Scientist-ը:

Հետազոտողները 70 տարբեր ցեղատեսակի շների համար նվագարկիչով ձայնագրություն են միացրել, որոնցում տարբեր մարդիկ աևրտաբերել են միեւնույն 6 կարճ բառերը: Այս բառերը միմյանցից տարբերվում էին միայն ձայնավորներով. օրինակ՝ hid (անգլերեն՝ «թաքնվել») կամ had (անգլերեն՝ «ունենալ»):

Ընդ որում՝ այս բառերի թվում չեն եղել ստանդարտ հրամաններ, օրինակ՝ «նստել» կամ «բեր»: Կենդանիները հրամանները մյուս բառերից ավելի հաճախ են լսում, եւ դրանց օգտագործումը կխանգարեր փորձարկման անխաթարությանը:

Հետազոտության հուսալիությունը մեծացնող եւս մեկ գործոն էր այն, որ այդ բառերն արտաբերող մարդկանց ձայները շներին ծանոթ չէին: Գիտնականները ձայնագրությունը նաեւ այնպես են կարգավորել, որ բոլոր ձայները նույն բարձրության լինեին. շները պետք է գնահատեին միայն ձայնավորների միջեւ եղած տարբերությունը, բայց ոչ բարձրությունը կամ արտաբերման հաճախությունը:

Գիտնականները եզրակացրել են, որ կենդանին տարբերում է մի բառը մյուսից՝ դատելով ձայնին նրա արձագանքից։ Եթե նա շարժում է ականջները կամ գլխով շարժվում դեպի ուժեղացուցիչը, նշանակում է՝ բառը նոր է համարել, ասում են մասնագետները։ Հակառակ դեպքում, եթե կենդանին հասկացել է, որ բառն արդեն լսել է, պարզապես կորցրել է հետաքրքրությունը ուժեղացուցչի հանդեպ։

Արդյունքները ցույց են տվել, որ շները լավ են տարբերում անգամ իրար նման բառերը։ «Դա կարող է նշանակել, որ նրանք շատ ավելին են հասկանում, քան մենք կարծում ենք»,- մեկնաբանել է հետազոտության ղեկավար Հոլի Ռութ-Հաթերիջը։

Գիտնականները կարծում են, որ սա կարող է լինել ընտանի դարձվելու արդյունքը. մեր նախնիները պետք է ընտրեին այն կենդանիներին, որոնք ավելի լավ էին հասկանում իրենց։

Այնուամենայնիվ, հասկանո՞ւմ են արդյոք շները իրենց լսած բառերի իմաստը հարցին պատասխանել գիտնականներն առայժմ չեն կարողացել։ Գուցե նրանք կարողանան դա անել հաջորդ հետազոտություններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ