News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 22
USD
479.33
EUR
531.82
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Խաչատուր Սուքիասյանը դատարկ-դատարկ խոսում է, «Բջնին» մենք ձեռք ենք բերել 2010թվականին: Այս մասին 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդման ընթացքում ասել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով Սաթիկ Սեյրանյանի դիտարկմանը, որ Սուքիասյանը հայտարարել էր, թե իրենից խլել են «Բջնի» հանքային ջրերի գործարանը։

«Ես չեմ կարծում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի համար ճնշումներ են եղել Խաչատուր Սուքիասյանի վրա: Դա նույնն է, որ հիմա ինձ մոտ ստուգումներ են, ես էլ ասեմ՝ Սերժ Սարգսյանի համար են ստուգում: Դա բնորոշ է Խաչատուր Սուքիասյանին: Նրանք դիմել են ՀՔԾ՝ իբր ես գույքահարկ ու շահութահարկ չեմ վճարել»,– ասել է Հայրապետյանը։

Նա փաստաթղթեր է ցույց տվել, որտեղ նշված է, թե որքան հարկ է վճարել պետությանը, դրանք համեմատել Խաչատուր Սուքիասյանի կատարած վճարումների հետ. «12 տարում Խաչատուր Սուքիասյանը 912.700.000 դրամի հարկ է վճարել, իսկ ես 9 տարում՝ 3.661.200.409 դրամ: Այն ժամանակ առանց գազավորման ջուր՝ «Նոյ», արտադրում էր միայն «Բջնին», այսինքն՝ իրենք մենաշնորհային դիրք ունեին:

Նրա խոսքքվ՝ պետությունը վաճառել է, ինքն էլ գնել է. «Եթե գտնում են, որ խլել եմ, թող իմ գումարը տան, ես կվերադարձնեմ: Բայց եթե ես այդ գործարանն այլ մարդու 10 միլիոնով պակաս գումարով կվաճառեմ, իրեն՝ մի միլիարդից ոչ պակաս»: Այդ մասին մի առիթով նա ասել է նաև Գագիկ Ծառուկյանին:

Խոսելով Սուքիասյանի հայտարարությունների մասին, Ռուբեն Հայրապետյանն ասել է. «Խաչատուր Սուքիասյանը կարող է գիտունիկի տեսքով գեղեցիկ խոսել տեսախցիկների առաջ: Թող տղամարդ լինի՝ իր միակ տղայի հարսանիքի զարդարելու փողերը տանի՝ տա. ինձ համար զզվելի է, որ շարունակեմ նրա մասին խոսել»։

Հայրապետյանը նաեւ պատմել է, թե ինչ անմխիթար և վատ վիճակում է գնել գործարանը, ինչ հսկայական ներդրումներ է արել, նաև հոսքագծեր փոխել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ