News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Զիմբաբվեի փոխնախագահի կնոջը մեղադրել են սեփական ամուսնուն սպանելու փորձի մեջ, հաղորդում է AP-ը։

Փոխնախագահ Կոնստանտինո Չիվենգայի կինը, նախկին մոդել Մերի Չիվենգան կանգնել է Հարարեի մագիստրատական դատարանի առջեւ, որտեղ նրան ներկայացվել են նաեւ փողերի լվացման եւ խարդախության մեղադրանքներ։

Նա մեղադրվում է հուլիսին իր ամուսնուն սպանելու փորձի մեջ։ Նախ նա փորձել է զրկել Չիվենգային բուժումից, պնդելով, որ նա պետք է մնա հյուրանոցում, այլ ոչ թե հիվանդանոցում, երբ նրան փորձել են տեղափոխել անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու համար։

Անվտանգության ծառայության աշխատակիցներն ավելի ուշ Չիվենգային տեղափոխել են հիվանդանոց։ Ըստ մեղադրանքի, հուլիսի 8-ին Մերի Չիվենգան գնացել է հիվանդանոց, թիկնապահներին խնդրել է լքել սենյակը եւ, մենակ մնալով Չիվենգայի հետ, «հանել է ներերակային բժշկական ներարկիչը, ինչպես նաեւ կենտրոնական երակային ներարկիչը», ինչի հետեւանքով նրա ամուսնու մոտ սկսվել է առատ արնահոսություն։ Նա ստիպել է ամուսնուն լքել հիվանդանոցային մահճակալը եւ փորձել է նրան դուրս հանել պալատից, ինչը կանխվել է անվտանգության աշխատակիցների կողմից։

Մերի Չիվենգան մեղադրվում է նաեւ մոտ մեկ միլիոն դոլարի լվացման մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ