News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի հարավ-արեւմուտքում հայտնաբերել են հինավուրց «գործարան», որտեղ արտադրվել է գարում՝ հինավուրց սոուսներից մեկը, որը Հռոմեական կայսրությունում նույքան տարածված է եղել, որքան այժմ մայոնեզն ու կետչուպը, գրում է «Գիտություն եւ տեխնիկա»-ն։

Գարումի պատրաստման ցիստեռները հայտնաբերել են Աշկելոնեում պեղումների ժամանակ, հայտնում է իսրայելական Haaretz թերթը։ Ցավոք, գտածոյի մասին համարյա ոչ մի մանրամասն (բացի լուսանկարներից) չի ներկայացվում։ Թվագրումը միայն մոտավոր է՝ «մոտ 2000 տարի առաջ»։ Նշվում է, որ գրավոր աղբյուրներում պահպանվել են հրեական գարումի մասին տեղեկություններ, սակայն դրա արտադրության հետքերը հազվադեպ են հանդիպում։ Բացի այդ, թերթն ընդգծում է, որ ցիստեռները տեղադրված են հին քաղաքի պատերից երկու կիլոմետր հեռավորությամբ։ Ենթադրվում է, որ դրա պատճառը սոուսի սուր հոտն է։

Գարումը հիմնականում պատրաստել են համսայից, թունայից եւ սկումբրիայից։ Ձուկը դրել են քարե մեծ տարաների մեջ եւ թողել արեւի տակ՝ ժամանակ առ ժամանակ խառնելով։ Ֆերմենտացիայի ընթացքում ձկան վրա թափանցիկ հեղուկ է առաջացել, դա հենց գարումն է։ Այն քամել են եւ լցրել ոչ մեծ նեղ բերանով սկահակների մեջ։

Գարումի մեջ կարելի էր ավելացնել քացախ, աղ, ձիթայուղ կամ գինի, ինչպես նաեւ այլ համեմունքներ։ Սոուսը շատ հանրահայտ է եղել, պահպանված խոհարարական գրքերը վկայում են այն մասին, որ այն հռոմեական ուտեստների մեծ մասի բաղադրիչն է եղել։ Հաճախ այն օգտագործել են աղի փոխարեն, որը հին ժամանակներում բավական թանկ էր։ Համարվում է, որ գարումը ունեցել է նաեւ բուժական հատկություններ, դրանով փորձել են մի քանի հիվանդություններ բուժել։

Գիտնականները ենթադրում են, որ գարումը նպաստել է ժապավենաձեւ որդերի տարածմանը։ Դրա ձվերը մեռնում են ջերմամշակման, սակայն ոչ ձկան ֆերմենտացիայի ժամանակ, որն ընկած է հռոմեական սոուսի հիմքում։

Մեր ժամանակներում նման սոուսներ պատրաստում են Հարավարեւելյան Ասիայի երկրներում։ Այդպիսի սոուս կա նաեւ ճապոնական խոհանոցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ