News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մարզերում ապրող եզդիներին 99 տոկոսը զբաղվում է անասնապահությամբ եւ եթե այդ բոլոր մարդկանց ստիպեն, որ անասնապահությամբ չզբաղվեն, նրանք կբռնեն արտագաղթի ճանապարհը: Այս մասին այսօր` հունվարի 20-ին, ասաց Կառավարության շենքի մոտ սպանդանոցային պարտադիր մորթի դեմ բողոքի ակցիա իրականոցնող ազգությամբ եզդի ցուցարարը:

«Եզդիական համայնքը կանգնելու է արտագաղթի  ճանապարհին: Առանց այդ էլ Հայաստանը մոնոէթնիկ պետություն է, եւ պետք է գոնե մեկ տոկոս ազգային փոքրամասնություններին ապրելու, գոյատեւելու իրավունք տաս, նրանք չեն կարողանալու դա անել: Ցանկացած ոք գիտի, որ եզդիական համայնքը Հայաստանում միսը մատակաիարելու գործում մեծ ավանդ ունի եւ եթե նրանք արտագաղթեն,  շատ մեծ վնաս կլինի մսի մատակարաման գործին»,-ասաց նա:

Նշենք, որ արդեն մի քանի ժամ է` կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում անասնապահները` բողոքելով պարտադիր սպանդանոցային մորթի դեմ: Նրանք մի քանի րոպե փողոց փակեցին Տիգրան Մեծի պողոտան, սակայն ոստիկանների  հետ բանակցելուց հետո բացեցին ճանապարհը:

Նշենք, որ անասնապահությամբ զբաղվող գյուղացիները օրեր առաջ եւս բողոքի ցույց էին անում Կառավարության դիմաց` բողոքելով սպանդանոցների առաջարկած պայմաններից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ