News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հնդկուհի «Ռապունցելի» մազերի երկարությունը կազմում է 190 սմ: Նա 2 անգամ համաշխարհային ռեկորդ է սահմանել: Այժմ աղջիկը մտադիր է գերազանցել սեփական ռեկորդը, հաղորդում է USA.one-ը:

Մազերը սանրելու համար աղջիկը մեկ ժամ է ծախսում:

17-ամյա ռեկորդակիր Նիլանշի Պատելի ընկերները մազերի անհավանական երկարության համար նրան կոչում են «Ռապունցել»: Արդեն երկրորդ անգամ Նիլանշին Գինեսի ռեկորդ է սահմանել որպես «ամենաերկար մազեր ունեցող դեռահաս»: Նախորդ ռեկորդը սահմանվել է 2018 թվականին, երբ  նրա մազերի երկարությունը կազմել է 170,5 սմ: Սակայն Նիլանշին մտադիր է նոր ռեկորդ սահմանել:

Աղջիկը սկսել է մազերը երկարացնել 6 տարեկանից, դրա համար մանրակրկիտ խնամք է հարկավոր: Նիլանշին մազերը լվանում է շաբաթական մեկ անգամ, ապա կես ժամ չորացնում եւ մոտ մեկ ժամ սանրում մազերը: Բացի այդ, մազերը խնամելու համար աղջիկն օգտագործում է իր մոր գաղտնի բաղադրատոմսով պատրաստված յուղը: Նիլանշին հպարտանում է իր մազերով: Աղջիկը վստահ է, որ իր մազերը կօգնեն իրեն նոր տիտղոսի արժանանալ եւ նոր ռեկորդ սահմանել:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ