News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի բնակչուհին մահացել է բիսկվիտ ուտելու մրցույթին մասնակցելուց հետո, հայտնում է BBC-ն:

Արագության մրցույթի մասնակիցները ավանդական շոկոլադե  բիսկվիտ ուտելու մրցույթին մասնակցել են Քվինսլենդի Հերվի Բեյ հյուրանոցում, որը կիրակի՝ հունվարի 26-ին, կազմակերպվել էր Ավստրալիայի օրվա պատվին: Ականատեսների խոսքով՝ 60-ամյա կինը սկսել է ուտել աղանդերի հերթական չափաբաժինը, երբ նրա մոտ սկսվել է էպիլեպսիայի նոպա:

Մինչ բժիշկների ժամանումը ավստրալուհուն ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այնուհետեւ նրան տեղափոխել են հիանդանոց, որտեղ նա մահացել է: Հյուրանոցի աշխատակազմը ցավակցություն է հայտնել կնոջ ընտանիքին եւ ընկերներին, ում անունը չի նշվում:

Կերակուր ուտելու մրցույթները Ավստրալիայի օրվա՝ եվրոպացիների կողմից մայրցամաքը յուրացնելու պատվին ազգային տոնակատարության զվարճությունների ամենատարածված տեսակն է: Այն նշում են հունվարի 26-ին, 1788 թվականի հենց այդ օրն է կապիտան Արթուր Ֆիլիփը ափ իջել Սիդնեյի ծովածոցում, բարձրացրել բրիտանական դրոշը եւ հիմնադրել Նոր Հարավային Ուելս անունով առաջին գաղութը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ