News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամեն տարի հունվարի 28-ին՝ սկսած 2007 թվականից, նշվում է Անձնական տվյալների պաշտպանության միջազգային օրը (Data Protection Day): Տոնը հիմնվել է, որպեսզի օգտատերերը չմոռանան համացանցում վարքագծի կանոններին հետեւելու մասին, որոնք օգնում են պաշտպանել նրանց վիրտուալ եւ իրական կյանքը:

Որոշ երկրներում տոնն անվանում են նաեւ «Գաղտնիության օր», իսկ տոնելու որոշումն ընդունվել է 2006 թվականի ապրիլի 26-ին Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի կողմից:

Օրը համընկնում է 1981 թվականի հունվարի 28-ին Եվրախորհրդի «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման կապակցությամբ անձանց պաշտպանության մասին» Կոնվենցիայի ստորագրման տարեդարձի հետ:

Տվյալ Կոնվենցիան միջազգային առաջին պարտավորեցնող գործիքն է անձնական տվյալների պաշտպանության ոլորտում, որը սահմանում է անձնական տվյալների անձեռնմխելիության՝ մարդու իրավունքի պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաեւ սահմանում է «անձնական տվյալներ» հասկացությունը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ