News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.33
EUR
517.46
RUB
7.31
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Մեր սպառազինությունը եւ այն կարողությունները, որ անհրաժեշտ են Զինված ուժերին իրենց խնդիրները կատարելու նպատակով, ավելացված են։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Ես ռազմական գաղտնիք չեմ բացի, բայց տասնյակ տոկոսներ են։ Այսինքն մեր կարողությունները բավականին մեծացել են»,-նշեց նա։

Տոնոյանի փոխանցմամբ՝ զորամասերի 40 տոկոսից ավելի անցել են սննդի ապահովման նոր ձեւաչափին։

Հարցին՝ այս տարի 100 տոկոսով կանցնեն սննդի ապահովման նոր համակարգին, նախարարն ասաց․ «Անում ենք ամեն ինչ, որ դա իրականացվի։ Կազմակերպությունները շատ են, տարբեր խնդիրների առաջ ենք կանգնում, նորմալ է, ընթացքում է, աշխատանքային է։ Փորձնական ծրագիրը, սակայն, հաջողված էր, մեզ համար նույնիսկ անսպասելի հաջողված»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՍՈՒ-30-երի մյուս խմբաքանակը ե՞րբ կհասնի, նա կարճ պատասխանեց․ «Շուտով»։

Հարցին՝ այս տարի ինչ ակնկալել, ինչպես դուրս կգա բանակը իրավիճակից, Տոնոյանն ասաց․ «Առավել, քան ուժեղ»։

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ ինչ է հիշում իր ծառայությունից, որին Տոնոյանը պատասխանեց․ «Շատ տարբեր բաներ։ Առաջին դժվարություններն են, որ տպավորում են իհարկե․ առաջին համազգեստ հագնելը, առաջին անհարմար ճտքակոշիկները՝ սապոգները, պարտյանկեք ունեինք եւ այլն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ