News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Economic Journal-ում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ համակրելի լինելը գործոն է, որն ազդում է կանանց միջեւ փոխգործակցության, ինչպես նաեւ տղամարդկանց ու կանանց փոխգործակցության վրա, բայց տղամարդկանց ոչ բոլոր փոխգործակցությունների վրա, փոխանցում է Planet- today-ը: 

Հետազոտողները փորձեր են անցկացրել, որոնց մասնակիցները մյուս մասնակիցների համակրելի լինելը գնահատել են լուսանկարների հիման վրա: Մասնակիցները բաժանվել են զույգերի, նրանց նախապես ցույց են տվել իրենց գործընկերոջ լուսանկարը եւ տեղեկացրել են, թե իրենց ինչպես է գնահատել նա: Այնուհետեւ զույգերը իրար հետ խաղեր են խաղացել, որոնց ժամանակ պարգեւատրումը կախված էր համագործակցության աստիճանից:

Մի տարբերակում մասնակիցները որոշել են համատեղ նախագծի մեջ ներդնել ցանկացած ամբողջական նիշ 6 եվրո կանխավճարից: Ընդհանուր առմամբ, տղամարդիկ ներդրել են միջինը 4,05 եվրո, իսկ կանայք՝ 3,92 եվրո: Հետազոտողները հայտնաբերել են, որ նույնասեռ զույգերի թիմերում ընդգրկված տղամարդիկ՝ փոխադարձ փոքր եւ մեծ համակրանքով, ներդրել են նույն չափի գումար, ենթադրվում է, որ համակրելի լինելը ներդրումը որոշող գործոն չի եղել: Կանանց թիմերում, սակայն, եթե փոխադարձ համակրելիությունը ցածր է եղել, ապա կանայք ներդրել են միջինը 30 տոկոսով քիչ:

Համատեղ խաղի խառը զույգերում կին մասնակիցները միջինը 4,70 եվրո են ներդրել փոխադարձ մեծ համակրելիությամբ թիմերում եւ մոտ 37 տոկոսով քիչ փոխադարձ ցածր համակրելիությամբ թիմերում: Ի տարբերություն նույնասեռ թիմերի՝ տղամարդկանց համար համակրելիության արդյունքը հաշվի է առնվում խառը թիմերում: Եթե փոխադարձ համակրելիությունը ցածր է եղել, ապա տղամարդկանց ներդրումը 50 տոկոսով քիչ էր, քան եթե փոխադարձ համակրելիությունը բարձր է եղել:

Տաս ռաունդով համակարգվող խաղում հետազոտողները հայտնաբերել են, որ նույնասեռ զույգերում կանայք զգալիորեն ավելի փոքր թիվ են ընտրել ցածր փոխադարձ համակրելիությամբ թիմերում, քան խաղի յուրաքանչյուր ռաունդում բարձր փոխադարձ համակրելիությամբ թիմերում: Նույնասեռ զույգերի մասնակից տղամարդիկ ամենասկզբից բարձր թվեր են ընտրել՝ անկախ փոխադարձ համակրելիության մակարդակից: Խառը թիմերում փոխադարձ համակրանքը միջինում դրական է զուգակցվել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար ընտրված թվերի հետ:

«Մեր արդյունքներն ակնարկում են համակրելիության գործոնի գոյության մասին, որը աշխատաշուկայի արդյունքներում գենդերային տարբերությունների հանդեպ նոր տեսակետ է առաջարկում: Այն դեպքում, երբ համակրելիությունը կանանց համար նշանակություն ունի նրանց յուրաքանչյուր փոխգործակցությունում, տղամարդկանց համար դա նշանակություն ունի միայն այն դեպքում, եթե նրանք փոխգործակցում են հակառակ սեռի հետ»,- ասել է հոդվածի առաջատար հեղինակ Լեոնի Գերհարդսը:

Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ կանաց համար համակրելիությունը ակտիվ է համարվում բոլոր փոխգործակցություններում: Տղամարդկանց համար համակրելիությունը նշանակություն ունի միայն հակառակ սեռի հետ փոխգործակցելիս: Ստացված տվյալները վկայում են այն մասին, որ համակրելիության գործոնը տղամարդկանց համար զգալի առավելությունների է հանգեցնում միջին արտադրողականության եւ տնտեսական արդյունքների տեսակետից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ