News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բուսակերների համար բեկոնի հոտով սպեղանի է ստեղծվել, գրում է Independent-ը:

Այն մշակել են բրիտանացի գիտնականները:

Մշակման առաջատար հեղինակն է Չառլզ Սփենսը՝ Օքսֆորդի համալսարանի փորձարարական հոգեբանության պրոֆեսորը: Սփենսը, որն իր գիտական կարիերան նվիրել է ընկալման օրգանների եւ գիտակցության միջեւ կապի ուսումնասիրմանը, բուսակներների համար սպեղանի է ստեղծել Strong Roots ընկերության մասնագետների հետ միասին:

Ինչպե՞ս է աշխատում սպեղանին: Շատ պարզ. բավական է շփել այն ձեռքի մեջ: Խոսքը հոտի մասին է, որը շատ նման է տապակած բեկոնի հոտին: Ենթադրվում է, որ եթե սկսնակ բուսակերը շատ ցանկանա միս ուտել, կկարողանա հոտ քաշել սպեղանիից եւ հանգստանալ:

«Հետազոտությունները ցույց են տվել, որ սննդային բույրերը կարող են նվազեցնել ուտելու ցանկությունը: Սպեղանիից հոտ քաշելով կարող եք բավարարություն զգալ եւ խուսափել ավելորդ գայթակղությունից»,- ասել է Սփենսը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ