News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Amazon կորպորացիայի հիմնադիր Ջեֆ Բեզոսի սիրեցյալի եղբարը՝ Մայքլ Սանչեսը, դատի է տվել միլիարդատիրոջը զրպարտանքի համար, հաղորդում է Fox Business-ը:

Նա հայտարարել է, որ Բեզոսը մեղադրել է իրեն ԶԼՄ-ներում Սանչեսի քրոջ՝ հեռուստահաղորդավարուհի Լորեն Սանչեսի հետ նրա կապի մասին ինտիմ տեղեկատվության արտահոսքի մեջ, երբ միլիարդատերը դեռեւս ամուսնացած էր:

Արդյունքում ՀԴԲ-ն խուզարկել էր Սանչեսի տունը, եւ նա հայտնվել էր ընկերների ու հարազատների քննադատությունների կիզակետում:

Կողմերի միջեւ դատավարությունը սկսվել էր, երբ The Wall Street Journal պարբերականը գրել էր, որ դատախազությունը ապացույցներ է ստացել, որ Լորենի հեռախոսից նրա եղբոր հեռախոսին ուղարկվել էր ինտիմ տեղեկատվություն: Ինքը՝ Մայքլը, ստացել էր 200 000 դոլար Enquirer պարբերականին դա փոխանցելու համար:

Արդյունքում Լորեն Սանչեսը մեղադրել էր իր եղբորը դավաճանության մեջ:

Բեզոսի փաստաբանը հայտարարել էր, որ միլիարդատերը հանգիստ կսպասի արտահոսքի մասին դատավարության ավարտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ