Այսօր օրենք ընդունվեց, որ եթե մարդը գիտի, որ հիվանդ է, նա պետք է 14 օր տանը մնա, իսկ եթե մտածված վիրուսը տարածում է, նա պետք է պատասխանատվության ենթարկվի. այո, խստացումները ողջունելի են: Այս մասին յաօսր՝ մարտի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Անդրադառնալով կառավարության գործունեությանը՝ արտակարգ դրության պայմաններում, նա թեեւ ընդգծեց, որ հիմա իրար քննադատելու ժամանակը չէ, սակայն քիչ անց հավելեց. «Ոչ մի քայլ էլ չեմ տեսնում, որ այս վիճակից դուրս գանք: Երբ ամեն ինչ ավարտվի, բոլորի աշխատանքները կարող եմ գնահատել»: