News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 108 մարդու, Newsgeorgia-ն: Մեկ օրվա ընթացքում վարակվածների թիվն աճել է 17-ով: Ընդ որում, առողջացել է COVID-19-եվ հիվանդ եւս մի քաղաքացի, այդպիսով, առողջացել է, ընդհանուր առմամբ, 21 մարդ:

Այս պահի դրությամբ հիվանդության ակտիվ դեպքերի թիվը 85 է: Կարանտինում շարունակում է 4995 մարդ մնալ, 278 մարդ գտնվում է հիվանդանոցում` բժիշկների հսկողության տակ:

Համաճարակաբանները նախազգուշացնում են, որ առաջիկա շաբաթներին վարակման դեպքերի թիվը կավելանա:

Վրաստանն այսօր անցել է համընդհանուր կարանտինի: Ժամը 21:00-ից 06:00-ը պարետային ժամ կսահմանվի, առանց համապատասխան անցագրի ոտքով եւ ավտոմեքենայով տեղաշարժվելն արգելվում է:

Հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է,  տաքսիներն իրավունք ունեն տեղափոխել երկուսից ոչ ավել ուղեւորի` միայն հետեւի նստատեղում: Թբիլիսի, Քութաիսի, Բաթումի, Փոթի, Զուգդիդի եւ Ռուսթավի մուտքի գործելիս տրանսպորտային միջոցները կախտահանվեն:

Բոլոր քաղաքացիները տնից դուրս գալիս պետք է պատրաստ լինեն ոստիկանությանն անձը հաստատող փաստաթղթեր ցույց տալ: 70 տարեկանից բարձր մարդկանց արգելվում է դուրս գալ. Նրան կարող են գնալ միայն մոտակա խանութներ կամ հիվանդանոց:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ