News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի վիրուսաբան, նոբելյան դափնեկիր Լյուկ Մոնտանյեն տեսակետ է հայտնել այն մասին, որ կորոնավիրուսային ինֆեկցիայի նոր տեսակը մշակել են Չինաստանում լաբորատորիայում: Նա այս մասին հայտնել է CNEWS հեռուստաալիքին: 

Նա նշել է, թե չի հավատում, որ կորոնավիրուսն անցել է չինական Ուհան քաղաքի շուկայում վայրի կենդանիներից: «Սա գեղեցիկ լեգենդ է, սա անհնարին է: Վիրուսը դուրս է եկել Ուհանի լաբորատորիայից»,- ասել է նա:

Մոնտանյեն հայտարարել է, որ այս լաբորատորիան 2000-ական թվականներից է մասնագիտացած կորոնավիրուսների ուղղությամբ: Նա հայտնել է, որ իր գործընկեր, մաթեմատիկոս Ժան-Կլոդ Փերեզի հետ միասին վերլուծել են նոր տեսակի կորոնավիրուսի գենոմի հաջորդականությունը:

Վիրուսաբանը նշել է, որ իրենք առաջինը չեն այսպիսի եզրակացություններ կատարում: Նրա խոսքով՝ հնդիկ հետազոտողները փորձել են աշխատանք հրապարակել, որում հայտարարել են, որ այս գենոմի մեջ են դրել մարդու իմունոդեֆիցիտի վիրուսի մի մասը, հավանաբար, ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու նպատակով:

Լյուկ Մոնտանյեն Նոբելյան մրցանակ է ստացել 2008 թվականին բժշկության եւ ֆիզիոլոգիայի ոլորտում ՄԻԱՎ-ի հայտնագործության համար:

Նախօրեին Fox News-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ կորոնավիրուսով առաջին վարակվածն աշխատել է Ուհանի լաբորատորիաներից մեկում, որն այնուհետեւ դարձել էր հիվանդության էպիկենտրոնը: Հեռուստաալիքի զրուցակիցները նշել էին, որ վիրուսը կենսաբանական զենք չէ: Այն առաջացել է վիրուսների հայտնաբերման եւ դրանց դեմ պայքարի մշակումներում ԱՄՆ-ին գերազանցելու Չինաստանի փորձերի հետեւանքով:

Ի պատասխան Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Չժաո Լինցզյանը հիշեցրել էր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի հաստատել կորոնավիրուսի արհեստական ստեղծման վարկածը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ