News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 23
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Հայաստանում կորոնավիրուսի վերելքի շրջանը դեռ շարունակվում է, պիկին դեռ չենք հասել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  հայտնի պլաստիկ վիրաբույժ, ՀՀ գլխավոր միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը` նշելով, որ ներկա վիճակում վարակվելուց խուսափելու միակ եղանակը մնում է հնարավորինս շատ ինքնամեկուսանալը:

«Կորոնավիրուսի վարակվածության նման բարձր թվերը ցույց են տալիս, որ անարդյունավետ են եղել կիրառված միջոցառումները: Հիմա էլ պետք չէ միմյանց մեղադրել, պետք է այնպես անել, որ վարակի տարածումը կանգնեցնենք, ոչ թե առավոտից իրիկուն մեղավորի փնտրենք: Ես տեսնում եմ, որ մթնոլորտը շատ լարված է, որը միայն վնասում է: Հիմա պետք է օգնել, ամեն ինչով օգնել աշխատող բժիշկներին»,- ասաց նա:

Բժշկի կարծիքով, պետք է ստեղծել վարչապետին կից խորհուրդ, անհապաղ խստացնել հակահամաճարակային միջոցառումները, ավելացնել արհեստական շնչառության ապարատների քանակը:

«Մահճակալների քանակը այնքան կարեւոր չէ, որքան արհեստական շնչառության ապարատների քանակը: Պետք է ամեն  ինչով ապահովել  պոլիկլինիկաների գործունեությունը, քանի որ պոլիկլինիկաներում միշտ շփվել են թեթեւ հիվանդների հետ, իսկ հիմա այդ մարդկանց վրա շատ ծանր պատասխանատվություն է դրվել, քանի որ վարակվածների հիմնական մասը գտնվելու է տանը»,- ասաց նա:

Հաջորդ քայլը, որն ըստ Սահակյանի պետք է արվի, պետք է ավելացնել Հայաստանում գործող լաբորատորիաների քանակը, թեստավորումներ անցկացնել, այս նպատակով պետք է օգտագործել ԵՊԲՀ ներուժը:

«Պետք է նաեւ մարզային կենտրոններում ունենալ լաբորատորիաներ, որոնք կկարողանան մեկ օրվա ընթացքում պատասխան տալ, որովհետեւ դու կարող ես այսօր թեստավորել, վաղը նա նորից վարակվի, այ այսպիսի վիճակ է: Բայց սա չի կարելի կապել քաղաքական խնդիրների հետ, սա մի վիճակ է, որը սպառնում է բոլորիս, եւ սա առողջապահական մեծ համաճարակային խնդիր է»,- ասաց նա:

Բժշկի խոսքով` արդեն շատ ուշ է տոտալ սահմանափակումների գնալու համար,  միայն կարելի որոշ չափով միջմարզային սահմանափակումներ անել, հաշվի առնելով բռնկման օջախները:

«Եթե գնանք տոտալ սահմանափակումների, տնտեսությանը շատ մեծ հարված կհասցնենք: Վիրուսը շատ վտանգավոր է, պետք է մարդիկ շատ զգույշ լինեն, պահպանեն իրենց հարազատներին, աջակցեն առողջապահության համակարգին: Բոլոր նրանք ովքեր ասում են, որ չկա այդ վիրուսը, նրանք մեր ազգի թշնամին են, առնվազն»,- ասաց նա:

Արտավազդ Սահակյանի կարծիքով պետք է մեծ ուշադրություն դարձնել սահմանամերձ շրջաններին, ամենամեծ ռիսկն  այնտեղ է. «Տավուշ, Լոռի եւ Սյունիք, այնտեղ հիմնականում բնակչությունը տարեց է եւ խոցելի հատվածը այնտեղ մեծ է եւ, ի վերջո, երկիր պահողը նրանք են, պետք չէ միայն ուշադրություն դարձնել մայրաքաղաքին»:

ՀՀ գլխավոր միկրովիրաբույժը հավելեց, որ մենք պետք է օգտագործենք մյուս երկրների փորձը, պետք է կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավել Ոստիկանությանը եւ ԱԱԾ-ին, այլ ոչ թե հիմնական ծանրությունը թողնել բժիշկների վրա:

«Օրենքին չենթարկվելու համար պետք է խիստ պատիժ սահմանել»,- ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ի նշան բողոքի, 7 օրով հրաժարվում եմ «սահմանափակված» որևէ հաստատություն այցելելուց. իրավապաշտպան
Սահմանափակում է անձնական կյանքի գաղտնիությունը…
Շվեդիայում քովիդ-անձնագրերի դեմ բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել
Հավաքվածները վանկարկել են «Ազատությանը՝ այո, պատվաստման անձնագրերին՝ ոչ»․․․
«Օրվա շարժի հետ համեմատած համարյա հաճախորդ չունենք». իրավիճակը հանրային սննդի կետերում նոր սահմանափակումներից հետո
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի` հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների, մարզասրահների հաճախորդները…
Ռիո դե Ժանեյրոյում կառնավալը հետաձգվել է օմիկրոն շտամի տարածման պատճառով
Ինչպես պարզաբանել է Ռիո դե Ժանեյրոյի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Դանիել Սորանցը, քաղաքում սանիտարական իրավիճակը․․․
Ռուսաստանում պանդեմիայի սկզբից ի վեր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 11 միլիոնը
Կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանում օրական հոսպիտալացվածների թիվը կազմել է 9902․․․
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 11 039-ով
Այսօրվա տվյալները ստացվել են ավելի քան 63,8 հազար թեստերի հիման վրա․․․