News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը քիչ առաջ ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ խմբակցությունը օրենքով սահմանված ժամկետում ՀՀ Սահմանադրական դատարան է ուղարկել ՍԴ-ին ուղղված դիմումը։ ԲՀԿ-ին է միացել նաև ամիսներ առաջ խմբակցությունից դուրս եկած, այժմ անկախ պատգամավորի Տիգրան Ուրիխանյանը։

Այսպիսով 26 պատգամավոր Սահմանադրական փոփոխությունների նախագծի հարցով դիմում է ՍԴ։ Սահմանադրության 169-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի համաձայն՝ ՍԴ կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ կետերով սահմանված դեպքերում։

ՀՀ Ազգային ժողովն ունի 132 պատգամավոր, որի մեկ հինգերորդը 26,4-ն է։ Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ ՍԴ դիմելու համար առնվազն 27 ձայն է հարկավոր։

NEWS.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը անդրադառնալով ՍԴ դիմելուն և ձայների վերաբերյալ տարակարծություններին, նախ հարցրեց. «26, 4-ը 26 է՞, թե՞ 27»։

«Վերջերս ԱԺ-ում հանձնաժողովներից մեկի նիստի քննարկման ժամանակ քննարկում եղավ, որ եթե ամբողջ չորս է, ապա դա չի կլորացվում դեպի վերև, դա ներքև է գալիս։

Էստեղ տենց իրավական բան չկա գրած, որ էսինչ ամբողջ էսինչը էսքա՞ն է, թե՞ էնքան է։ Համենայն դեպս 26,4-ը ավելի 26 է, քան 27»,- ասաց Միքայել Մելքումյանը։

ԲՀԿ-ական պատգամավորից հետաքրքրվեցինք նաև, որ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է նշել, կեսգիշերն անց ուժի մեջ է մտնելու Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, այդ դեպքում ՍԴ-ն կարո՞ղ է վարույթ ընդունել խմբակցության դիմումը։

«Հո Սահմանադրական դատարանը չի՞ վերանում, ՍԴ-ն ինստիտուտ է, չէ՞։Ոնց որ ասեք՝ մի քանի պատգամավոր իրենց լիազորությունները դադարեցրել են, նորը չկա, հիմա պառլամենտը չի՞ գործում։ Քվորումը կա՞, թե՞ չկա, էդ ինստիտուտը պետք է գործի։ Չի կարող այնպես լինի, որ պարալիզացվի պետական իշխանության մի թևը»,- եզրափակեց Միքայել Մելքումյանը։

Հիշեցնենք, որ դեռևս հունիսի 22-ին, երբ ԱԺ-ն որոշում ընդունեց, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը չի ուղարկելու Սահմանադրական դատարան, որովհետև այն վերաբերում է ՍԴ կազմին և շահերի բախման խնդիր կա, և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց այն, ԲՀԿ-ն հայտարարեց, որ նախաձեռնում է ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք՝ խորհրդարանի կողմից ընդունված որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար: «Բարգավաճ Հայաստանը» դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը, որպեսզի միանան նախաձեռնությանը՝ «երկրում իրավական անվտանգությունը պաշտպանելու և սահմանադրական կարգի տապալումը կանխելու համար»։ ԼՀԿ-ն հունիսի 24-ին հայտարարեց, որ ՍԴ-ը կդիմեն միայն Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ մասնագիտական որակներից, շատ բարեխիղճ անձինք արատավորվելու են. Սիրանուշ Սահակյանը ՍԴ նոր անդամների մասին
Սա նշանակում է, որ այն դատավորները, ում իրավունքների խախտում կարձանագրվի, պետք է իրավական եւ փաստացի վերականգնվեն իրենց…
ՍԴ ճգնաժամը ստեղծել է իշխող քաղաքական ուժը իր ապօրինի քայլերով․ Ռուբեն Մելիքյան
Այո, այս հակասահմանադրական ճանապարհով ՍԴ գործունեությունը խափանելու, դատավորներին ապօրինաբար․․․
Եթե որեւէ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ի վրա հնարավոր է ճնշում գործադրել, ես այդ մարդկանց ցանկում չեմ. Բադասյան
Ես մի փոքր զարմացած էի, որ դիմումատուները ՄԻԵԴ-ից միջանկյալ միջոց կիրառելու իրենց դիմումով փորձում էին հասնել փաստացի նրան, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ էին մտնել կամ կասեցվեին...
Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան
Չորս շաբաթ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկերաձգելու իր մտադրության մասին, ես այս...
ՄԻԵԴ-ն ասաց, որ այս դեպքերի համար միջոց չի կիրառում, եւ ես դրա համար խրախճանքի առիթ չեմ տեսնում․ Ալվինա Գյուլումյան
Դատարանն ասում է, որ առանց դրա էլ է հնարավոր վերականգնել մեր իրավունքը ցանկացած․․․
Մեզ չեն լռեցնելու. սա բումերանգի էֆեկտ է ունենալու. Շաքե Իսայան
Մենք պատրաստ ենք և անգամ այդ պարագայում, երբ նրանք ստիպված կլինեն ամբողջ խմբակցության պատգամավորների նկատմամբ քրեական․․․
Ամենաշատ